Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զոհվածի մայրը՝ Սերժ Սարգսյանին. «Ուզում եմ դու ունենաս երկար կյանք»

Սեպտեմբեր 21,2015 13:42

Անկախության տոնին Եռաբլուրի պանթեոն էր եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրան մոտեցավ մի կին՝ զոհվածի մայր ու շնորհավորելով՝ սկսեց գովել, մեծարել. «Եթե ժառանգը մեր տարեց մարդու տեղը գիտի, աշխարհին սահման չկա»:

Վլադիմիր Գասպարյանը լրացրեց կնոջը. «Ով ակունքը չի հիշում՝ ապագա չունի»:

«Այ ապրես, մեռնեմ արեւիդ»,- արձագանքեց կինը՝ նկատողություն անելով Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնող պատերազմի հաշմանդամ մի կնոջ, թե «շնորհակալությունը քիչ է»:

Այդ կինը մոտեցավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախապես թիկնապահներին տեղեկացնելով՝ ոչ նամակ ունեմ, ոչ էլ պահանջ ունեմ իրեն, թողեք բարեւ ասեմ: Նախագահը փորձեց լսել կնոջը. «Ասեք»: Կինն էլ, թե՝ «Ես ասելիք չունեմ, դու չգիտե՞ս, որ ես ասելիք չունեմ: Ես ուզում եմ, որ մենակ այս բոլորը այնպես անեն, որ մենք՝ մայրերս էլ ուրախանանք, չնայած մեր երեխեքը ստեղ են (նկատի ունենալով՝ Եռաբլուրում.- Հ. Ջ.)»:

Տարեց կինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին տոնի առթիվ եւ մաղթեց. «Ուզում եմ դու ունենաս երկար կյանք»: Սերժ Սարգսյանը ծիծաղեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930