Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը «պրովոկացիոն» հարցերին չի պատասխանում

Սեպտեմբեր 21,2015 16:00

Շատ ընդդիմադիրներ ժամանակին խոսում էին Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի գործած անօրինականությունների մասին, մեղադրում էին նրան կազինոներում բյուջեի գումարները մսխելու եւ համանման բաների մեջ: Այսօր նրանք տարբեր ձեւերով Սերժ Սարգսյանի կողքին են: Այժմ էլ խորհրդարանում որոշ ընդդիմադիրների մոտ նկատելի է նույն տոնայնությունը` «Առավոտի» դիտարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Նման պրովոկացիոն, հռետորական հարցերին պատասխաններ չեմ տալիս»:

Համենայնդեպս, նկատեց, որ ընդդիմադիրները պարզապես ականջահաճո հայտարարություններ են անում, որպեսզի գրավիչ դառնան: Նա նաեւ հավելեց, որ ընդդիմադիր գործիչները հաճախ հակասում են իրենք իրենց: «Նիկոլն ասաց, որ ինքը չի միանա «ոչ»-ին, բայց հանրությանը կոչ արեց «ոչ» ասել բարեփոխումներին՝ ինքնըստինքյան միանալով այդ ճակատին: Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը ասում էին՝ որեւէ քննարկման չենք մասնակցելու, բայց ուղիղ եթեր էին ուզում, որպեսզի նկարահանվեն, եւ բուռն քննարկման մեջ են մտնում: Իրենք հասկացան, որ քննարկման չմասնակցելով՝ քաղաքական դաշտից դուրս են մնում: Բայց ուշ հասկացան»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930