Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանից տուն ուզեցին. «Ընենց չի, որ բնակարանները էնտեղ շարած են, պիտի ձեզ բաժանեն» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 12:36

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին Եռաբլուր էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարին մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ, զոհված զինծառայողների ծնողներ եւ իրենց խնդիրները բարձրաձայնեցին:

Մի տարեց մարդ, որի տղան պատերազմի հաշմանդամ էր, նախարարից տուն ուզեց: Նա բողոքեց, որ 10 տարի է՝ հաշվառված է, իրեն բնակարան դեռ չի հասել:

Նախարարը պատասխանեց. «Հենց ընենց չի, որ բնակարանները էնտեղ շարած են, պիտի ձեզ բաժանեն: Որտեղի՞ց այդ բնակարանները»:

Seyran-Ohanyan-1Տարեց մարդը հարցրեց. «Ի՞նչ անեմ, էթամ երկրորդ կարգի հաշմանդամ տղուս տամ դատարան, տո՞ւն պահանջեմ»:

Նախարարը պատասխանեց. «Քո փաստաթղթերը պետք է օրինականացնես»: Մարդը վստահեցրեց՝ բոլորն օրինական են»:

Հետո մի ՀԿ-ից կին մոտեցավ ու հարցրեց, թե մեր 100 հազարները ինչի՞ էլ չեն տալիս: Կինը նախարարին չկարողացավ բացատրել, թե ի՞նչ 100 հազարի մասին է խոսքը, ինչո՞ւ պիտի տային: Հետո աշխատակիցներն ասացին, որ օրենսդրությունում փոփոխություն է կատարվել, չափորոշիչներ են փոխվել: Նախարարն էլ պատասխանեց՝ օրենքն է այդպիսին:

Սեյրան Օհանյանը դժգոհեց, որ լրագրողներն իր ամեն քայլը նկարում են. «Տակ ի տակ հազիվ ենք քայլում, մարդկանց հոգու վրա մի նստեք, էլի»:

Նրա թիկնապահը սկսեց կանգնել մեր տեսախցիկի առջեւ եւ իր մեջքով փակեց օբյեկտիվը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930