Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե լողանալուց հետո մի քիչ էլ պետք է պարել». Վլ.Գասպարյանը հնարավոր է պարի նաեւ «Ոչ»-ի ճակատի հետ

Սեպտեմբեր 21,2015 12:24

Այսօր Անկախության տոնին Եռաբլուր էր եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա բոլորին շնորհավորեց տոնի առթիվ՝ ասելով, որ դա այն գերագույն արժեքն է, որը ձեռք ենք բերել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Բաղրամյանում ցույցը ինչո՞ւ նոր մեթոդով ցրեցին, ոչ թե բռնությամբ, ջրցանով, այլ պարով: Վլադիմիր Գասպարյանը ծիծաղելով պատասխանեց. «Դե լողանալուց հետո մի քիչ էլ պետք է պարել: Նորմալ ա, դրանից էլ եք դժգոհ հա՞»: Ոստիկանապետը լրագրողներին կոչ արեց այսօր խաղաղվել ու դուրս գալ քաղաքականությունից, քանի որ տոն է:

Vladimir-GasparyanՀարցին՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ նոր մեթոդի դիմեցիք հավաքը ցրելու համար, հետեւություննե՞ր արեցիք նախկինում հնչած քննադատություններից՝ ոստիկանապետը պատասխանեց. «Մենք բոլոր առողջ քննադատություններից հետեւություններ ենք անում, իսկ անառողջ քննադատություններին՝ սովորեցնում ենք»:

Թե ինչպես է ոստիկանությունը պատրաստվում ցրել «Ոչ»-ի ճակատի հրավիրած ցույցերը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Կլինի օրենքի սահմաններում՝ կգնա խաղաղ, թե չի լինի օրենքի սահմաններում՝ կպարենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930