Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ Եռաբլուրում բողոքող կնոջը. «Բա ինձ որ ասում ես, ավերված խաղողը բա ի՞նչ անեն» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 21,2015 12:18

Այսօր Անկախության տոնն է,եւ Եռաբլուր էին այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց եւ խոնարհվեց Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին:

Katoghikos-Serj-Sargsyan-1 Serj-Sargsyan-Bako-Sahakyan Hayastani-ev-LXH-naxagahnerHayastani-ev-LXH-naxagahner Hayastani-ev-LXH-naxagahnerԵռաբլուրից չէր հեռացել, երբ նրա անվտանգության աշխատողների պատը ճեղքելով՝ արագ նրան մոտեցավ մի սեւազգեստ կին եւ սկսեց լացելով պատմել, որ կարկուտ է եղել, ամբողջ խաղողի բերքը վնասվել է եւ մթերող գործարանները չեն ընդունում ու փոխհատուցում էլ չեն տալիս: Սերժ Սարգսյանը կնոջը լսելուց հետո արձագանքեց. «Բա որ ավերվել է, ի՞նչ է նշանակում, ավերված խաղողը ո՞նց տանեն»:

Կինն էլ, թե՝ «Ավերվել ա, ոնց որ ես մեղավոր եմ»: Սերժ Սարգսյանն էլ պատասխանեց. «Իսկ ո՞վ է մեղավոր, նա մեղավո՞ր ա, որ չի ընդունում: Եկել են, նայել են, նկարել են, վնասները կփոխհատուցեն: Ով որ վարկ ա վերցրել, կարծում եմ, վճարումները կհետաձգեն: Բա ինձ որ ասում ես, ավիրված խաղողդ բա ի՞նչ անեն, իրանք ո՞նց ընդունեն, եթե խաղողը, ձեր ասած, փչացած ա»:

Նա հորդորեց իր աշխատակիցներին, որ կնոջ խնդրով զբաղվեն:

Հետո մի սեւազգեստ մայր որդու լուսանկարները ձեռքին փորձեց մոտենալ ու բղավել. «Սե՜րժ, մի րոպե, Սե՜րժ»:

Բայց այս կնոջը թույլ չտվեցին մոտենալ նախագահին:

Erablur-1 ErablurKatoghikos-Serj-Sargsyan

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930