Այս տարի Անկախության օրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բազում ուսանողներ դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում: Կեսգիշերին «Եռաբլուրում» հնչեց ՀՀ օրհներգը, որին հաջորդեց ՀՀ Անկախության հռչակագրի ընթերցումը: Այնուհետև միախմբված ուսանողները ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք:
«Մեր այս միջոցառման նպատակը մեկն է` հիշել և արժևորել այն մարդկանց, ում շնորհիվ կերտվեց մեր անկախությունը»,- ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
Միջոցառումն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն