Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ Հայաստանի ժողովուրդը և համայն հայությունը շատ թանկ է վճարել իր ազատության, անկախ պետության և այսօրվա համար: Այդ օրվա համար տալով հազարավոր զոհեր, կրելով անասելի տառապանքներ և զրկանքներ, ենթարկվելով ահավոր ցեղասպանության: Իրականացվել է մեր բոլոր հայաստանցիներիս բազմադարյա երազանքը վերականգնվել է Հայոց պետականությունը հաստատվել է անկախությունը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ արժանանանք այս օրը մեր համար նվաճած հերոսների սխրանքին ու պատգամին: Իրականացնենք մեր բոլորի երազած արժեքներն ու կյանքի կոչենք նպատակները:
Խոսելով Հայաստանի պատմության մասին, անշուշտ պետք է խոսել նաև եզդի ժողովրդի դերի մասին, ինչպես ժամանակին նշել է վարչապետ Ս.Վրացյանը «հայերի չափ և թերևս հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»:
Նման ճանապարհ անցած պետության համար անկախությունը, պետությունը, ժողովրդավարությունը, միասնությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանումը, խաղաղությունը, մարդասիրությունը, հզոր մարտունակ բանակ ունենալը կան ու պետք է լինեն գերագույն արժեք:
Կարդացեք նաև
Անկեղծ դողանք և անսասան պահպանենք մեր ամենամեծ ձեռքբերումը, Անկախությունը և Պետականությունը:
Սրտանց Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս թանկ և բազմադարյա երազանքների իրականացման տոնի առթիվ:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան