Սեպտեմբերի 18-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Խոսքի և տեսախցիկի զորությունը» դասընթաց լրագրողների համար: Կարևորելով լրագրողական աշխատանքի ներգործությունը հասարակության լայն շերտերի մտածելակերպի ձևավորման վրա, LIFE ծրագրի գործընկեր «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը անցկացրեց դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար «Գրչի և տեսախցիկի զորությունը» խորագրով: Դասընթացի հիմնական նպատակն է լրագրողներին տեղեկացնել հաշմանդամություն ունեցող անձանց մասին նյութեր գրելիս կամ լուսաբանելիս օգտագործել ճիշտ տերմինաբանություն , գրել ճիշտ բառեր, չօգտագործել հուզիչ բառեր, որոնք շատ դեպքերում անտեղի են օգտագործվում լրագրողների կողմից:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը լրագրողներին ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանման կանոնները: Սեմինարին ներկա գտնվող լրագրողների համար ներկայացվեցին ոլորտում առկա մի շարք սխալներ, որոնց կրկնօրինակմանը հանդիպում ենք ամեն քայլափոխի: Տարբեր լրատվամիջոցներ կատարելով նույն սխալը հանրությանը դրդում են սովորել այդ նույն սխալները (հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առաջացնելով խղճահարություն):
Դասընթացի ընթացքում ներկա գտնվող լրագրողներին ներկայացվեցին նաև այն սխալները, որոնք շատ հաճախ գործածում են իրենց գործընկերները: Հաշվի առնելով, որ հասարակությանը կրթելու գործում նաև մեծ դեր ու նշանակություն ունեն ԶԼՄ-ները, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը այս դասընթացն առանձնահատուկ կազմակերպել էր միայն լրագրողների համար, որի նպատակն էր լրագրողներին տեղեկացնել հաշմանդամություն ունեցող անձանց մասին լուսաբանելիս տվյալ իրադարձությունը ներկայացնել ճիշտ կերպ և մատուցել գեղեցիկ, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց միայն դեկտեմբերի 3-ին չպետք է հիշել, և միայն սահմանափակվել այդքանով:
Դասընթացի ավարտին «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից վկայագրեր հանձնվեցին նաև ներկա գտնվող բոլոր լրագրողներին:
Կարդացեք նաև
Դիանա ՄԱՆՈՒԿՅԱՆ