Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշի պատմությունը վերադարձնելով մշեցիներին. Mynews.am

Սեպտեմբեր 20,2015 13:30

Mynews.am. «Եկեք, եկեք, սա հայի տուն է, հայի տնկած խաղողի որդեր են»,- այսպես է իր տանը դիմավորել Թուրքիայի բնակիչներից մեկը Հայաստանից Մուշ (Թուրքիա) մեկնած «Խոսելով միմյանց հետ» ծրագրի հայ մասնակիցներին, ովքեր ճանապարհ էին ընկել`տեսնելու, ճանաչելու և վերականգնելու Մուշի պատմությունը`տեղում աշխատելով և գրանցելով մարդկանց պատմություններ:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գեղարվեստի դպրոցում այդ այցելության արդյունքն էր ցուցադրված` նկարների և գրքերի տեսքով` հայ և թուրք մասնակիցների համատեղ աշխատանքները:

Թալին քաղաքում ցուցահանդեսի բացումը պատահական չէր ընտրված:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Խառատյանը նշում է, որ «Խոսելով միմյանց հետ» հայ-թուրքական ծրագրի շրջանակներում (2011-2012թ.) բացի Մուշում լոկալ պատմությունների արձանագրումից ծրագրի մասնակիցները՝ Հայաստանից և Թուրքիայից, նաև Թալինի շրջանում մշեցիներով բնակեցված գյուղերում են աշխատել` վերականգնելով Մուշի այլընտրանքային պատմությունը Մուշի ժառանգների հիշողությունների միջոցով:

«Այն աշխատանքը, որ մենք կատարել էինք 2011-2012 թ.-ին` վերցնելով մշեցիների ժառանգների պատմությունները, ֆոտոները, իրենց կյանքի մի մասը, հիմա հետ ենք բերում իրենց` գրքի և նկարների տեսքով»,- ասում է Լ. Խառատյանը:

«Խոսելով միմյանց հետ» ծրագրի մասնակիցները վաղ առավոտից շրջում էին տարբեր գյուղերով, որտեղ աշխատել էին, և բաժանում էին «Մուշ, քաղցր Մուշ. քարտեզագրելով հուշեր Հայաստանից և Թուրքիայից» գրքի օրինակներ բոլոր նրանց, ովքեր ընդգրկված էին եղել գրքում:

Թալինի Գեղարվեստի դպրոցի նկարչության բաժնի աշակերտ 14 ամյա Խորենը ցուցահանդեսի մասին իր տպավորությունները փոխանցելիս` նշում է. «Չեմ եղել Մուշում, բայց ինձ թվում է կլինեմ այս վայրերում, ես էլ եմ Մշեցի արմատներով»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930