Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օգտագործվելու մասին

Սեպտեմբեր 19,2015 23:29

Ադրբեջան փախած քաղաքացիական «սուտի ակտիվիստի» մասին ամեն ինչ կարծես թե ասված է՝ ով է, ինչու է փախել հենց Ադրբեջան, ում ականջում էին քնած մեր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն եւ այլն։

Ինձ համար, ճիշտն ասած, առավել ցավալի է ոչ այնքան դրա փախուստը եւ Բաքվում ավել-պակաս խոսելը, որքան այն, որ նա խիստ անբարո ձեւով է վարվել ինձ մոտիկ մարդու հետ, որը  «արդարություն մարտիկին» թողել էր իր տուն՝ խղճալով դրան եւ իր ընտանիքը։

Իսկ ամենաարդիականը այս պատմության մեջ «օգտագործվելու» թեման է։ Երբ մարդը գնում է այդ քայլին, նա պետք է գիտակցի, որ որեւէ ուժի կամ, ինչպես տվյալ դեպքում, պետության կողմից նա չի կարող հավերժ օգտագործվել։ Դա չափազանց ժամանակավոր ակցիա է, որից հետո օգտագործվողներն այլեւս ոչ մեկին պետք չեն լինելու։ Չգիտեմ, թե ադրբեջանցիների ինչի՞ն էր պետք այդ սուբյեկտը, եւ ինչ քարոզչական էֆեկտի են նրանք հասել, բայց պարզ է, որ այդ էֆեկտը չափազանց կարճատեւ է, առավելագույնը՝ մի քանի օր։

Թե այս, թե բազմաթիվ այլ դեպքերում կարելի է վստահաբար ասել, որ չկա աշխարհում ոչ մի բան, որի համար արժե «փչանալ». փողը վաղ թե ուշ կվերջանա, հետաքրքրությունը կմարի, պաշտոնն այսօր կա, վաղը չկա։ Եվ ի՞նչ է մնում «վերջնահաշվարկում»։ Բացարձակ դատարկություն։

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ադրբեջանը, մեղմ ասած, են երկիրը չի որտեղ կարելի է փախնել՝ քաղաքակական հետապնդումներից փրկվելու համար… Դրա համար՝ շատ ավելի հարմար երկրներ կան։ Ինձ հետաքրքրում է՝ ինչպես է փախել ..ենթադրում եմ, երրորդ երկրով… ինձ թվում է, հատել Հայաստան-Ադրբեջան սահմանը (կամ Ղաբաղ-Ադրբեջան ճակատային գիծը՝ մենակ էլ շատ դժվար և վտանգավոր գործ է, իսկ ընտանիքով և փոքր երեխայով՝ անհնար)։ Հրանտ Պապիկյանը՝ մեզ հեսա ճիշտ կտեղեկացնի, իմը՝ միայն ենթադրություններ են…
    Հարց Հրանտին… Հնարավոր է ընտանիքով (փոքր երեխայով) Հայաստանից կամ Ղարաբաղից անցնել Ադրբեջան?

    • Հրանտ Պապիկյան says:

      Վրաստանի ՛՛Սաքունցներն՛՛ են օգնել, ինֆորմացիան կա: Մի հարց էլ քեզ՝ եթե մեզ հետ պատերազմող երկիրը ավելի ՛՛հարմար՛՛ և ժողովրդավար երկիր լիներ, կարելի էր փախնե՞լ թշնամու երկիր… ասենք նույնիսկ լավ էլ փող տային:

      • Արսեն says:

        Հարցը հանգում է հետևյալին.
        Որ կարգավիճակն է ավելի լավ՝ բռնատիրական երկրում՝ զինվորի կամ բնակչի, թե դեմոկրատական երկրում՝ փախստականի (անկախ մոտիվներից)?
        Պատասխանում եմ՝ դեմոկրատական երկրում փախստականի։ Դեմոկրատական երկրում՝ դա ժամանակավոր կարգավիճակ (վիճակ, հոգեվիճակ) Է։ Մինչև կադոպտացվես։
        Հաջորդը. եթե դու բռնատիրական երկրի զինվոր ես, և քո հակառակորդը՝ դեմոկրատական երկիր է, ապա՝ ինչու ես դու կռվում? Որն է քո անձնական մոտիվացիան? Շատ ես սիրում դիկտատուրա? Կռվում ես, որ դիկտատուրայի տարածքը մեծանա՝ դեմոկրատիայի հաշվին?..)))..
        Որպեսզի հետո, ավելի մեծ տարածքով՝ դեմոկրատական երկիր ստեղծես?..))).. (այսինքն, սկզբում փոքրացնում ես դեմոկրաիայի տարածքը, որ հետո՝ մեծացնես?..))).. )։
        Բայց դու մի անհանգստացի..))).. Ալիևների ստեղծած ժառանգական խանությունը՝ 2 մետր ավելի հետ է կանգնած դեմոկրատիայի ճանապարհին, քան քո ստեղծած կրիմինալ ֆեոդալիզմը։

  2. Աշոտ says:

    վերջում մնում է Հուդայի կախաղանը; կամ էլ բերեզովսկու անգլիական շարֆը, որը կատարեց նույն ֆունկցիան․․․

  3. Աշոտ says:

    հետաքրիքր է, որ “ազատություն․ամ”-ի մոտ ոչ մի տող անգամ չգտա էդ տականքի մասին; շաաա՜տ հետաքրիքիր է; կարող է իրանք են ուղարկել էս տականքին; ամերիկոսները սիրում են պառաշենկոյանման դեբիլներին օգտագործել

  4. Garegin says:

    Հարգարժան Արամ, մեր ԱԱԾ-ն իրոք որ էշի ականջում է քնած ու սա անթույլատրելի իրավիճակ է մի երկրի հատուկ ծառայության համար, որը գտնվում է նախապատերազմական վիճակում և որի սահմանների լարվածությունը թուլանալու միտում չունի: Հավանաբար պետության ղեկավարները, ԱԱԾ-ի մատուցմամբ, տեղյակ են այսպես կոչված ընդիմադիրների յուրաքանչյուր քայլից, սակայն ազերիների հատուկ գործողություններից ու նմանատիպ ակցիաներից, ոչ:
    Ավելին, հակառակորդի կողմից վերջին տարիներին ակտիվացրած դիվերսիոն-հետախուզական գործողություններն այդպես էլ լիարժեք չուսումնասիրվեց, որևէ համեմատական հետազոտություն չարվեց, թե որն է նրանց կողմից ծավալած գործունեության բուն նպատակը: Միամտություն կլինի կարծել, որ նրանք փորձել են մեր տարածք ներթափանցել միմիայն հայ դիրքապահներին չեզոքացնելու նպատակով: Ինչ վերաբերվում է սահմանային միջադեպերին, ապա հավանական է, որ դրանց մի մասով էլ ապահովվել է նշված խմբերի ՀՀ տարածք մուտքն ու ելքը:
    Արսենի կարծիքի հետ համամիտ եմ, ավելացնեմ միայն, որ եթե նրա նկատմամբ ինչ-որ քրեական գործ է հարուցված եղել, նա պետք է որ հետախուզման մեջ գտնվեր ու լեգալ ճանապարհով չեր կարող լքել ՀՀ տարածքը կամ լքել է իրեն նմանների աջակցությամբ:

  5. gib.gibindus says:

    Մեծ դժվարությամբ և զզվանքով դիտեցի բաքվեցու բառբառով ռոսերեն խոսող այդ թափթփուկի ասուլիսը: Հետևություններ, որ նման են ճշմարտության`.
    1. Վարկաբեկվեցին քաղաքացիական շարժումները
    2. Արդեն չի կարելի խոսել այն մասին, որ կաշառակերություն կա ամենուր`դավաճան “կհանեն”
    3. Արդեն չի կարելի խոսել, որ ՀՀ բիզնեսները կրիմինալ են, բարեկամները “փայ են” մտնում`դավճանություն է նորից
    4. Բանակից փողով կարելի է ազատվել և այլն , այսպես շարունակ…
    Էս բոլորը ու օգուտ է, նա էլ կազմակերպել է այս ստահակի փախուստը: Տեսնես ու՞մ է օգտակար:

  6. Մարգար Մախսուդյան says:

    == Թե այս, թե բազմաթիվ այլ դեպքերում կարելի է վստահաբար ասել, որ չկա աշխարհում ոչ մի բան, որի համար արժե «փչանալ».==
    Իսկապես ոսկի խոսքեր…, բայց չգիտես ինչու սա ասվում է միայն ազերի-հայկական հակամարտության ենթատեքստում, և ոչ մի խոսք ներքաղաքական ոլորտում փչացումների շքերթի մասին, որին ականատես եղանք այսպես կոչված ՛՛Սահմանադրական փոփոխությունների քննարկումներում՛՛, ինչն տստ իս՝ տոտալ ձախողումներից ուշադրություն շեղելու և ՛՛ասող՛՛ լինելու հաճույքը մի քիչ էլ երկարաձգելու խորամանկ քայլ է: ՛՛Իմաստուն գաղափարին՛՛ նվիրված ինչպիսի դիֆիրամբներ լսեցինք մարդկանց կողմից, որոնք դեռ երեկ հրետակոծում էին ամեն ինչ, ինչ որ կապված էր ՛՛չարիքի և փչացման առանցքի՛՛ հետ:
    Անկեղծորեն ասած՝ ինձ թվում էր, թե այլևս առուծախի ենթակա կադր չի մնացել երկրում, ով փչացող էր՝ արդեն փչացել էր, սակայն ՛՛փողին մուննաթը՛՛ եկավ, տեսավ ու տարավ, չնայած հնարավոր է, որ դա հաճախորդների հարկադիր ՛՛լյուստրացիա՛՛ էր, կապված պահի լրջության հետ:
    Երբ ասում ենք, որ մարդու արժանապատվությունը բացարձակ արժեք է, դրանից բխում է, որ մարդու փչացածությունն էլ է բացարձակ արժեք՝ պարզապես հակառակ նշանով, իսկ երբ անցնում ենք բառի ժողովրդախոսակցական ընկալմանը, պարզվում է, որ փչացածությունն ինքնին քրեորեն հետապնդելի չէ, այնինչ քրեորեն հետապնդելի է փչացածության դրդելն ու հասցնելը…
    Դատողություններիս շղթան ավարտին չեմ հասցնում նախատոնական օրվա հետ կապված և շնորհավորում եմ ողջ հայությանը՝ անկախության հանրաքվեի 24-ամյակի կապակցությամբ: Չնայած գնալով ծանրացող իրավիճակին, եկեք արժանի լինենք անկախ պետականություն ունենալու բարձր պատվին և հարց տանք ինքներս մեզ.
    -Ես իմ պահվածքով արժանի՞ եմ անկախ պետականության կրողը լինելու:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930