Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խնդրում են կարգապահական վարույթ հարուցել «Հրեշտակների» 4-րդ գումարտակի ծառայող Գեղամ Խաչատրյանի նկատմամբ

Սեպտեմբեր 19,2015 22:00

ՀՀ Ոստիկանության պետ

պ-ն Վլադիմիր Գասպարյանին

 Պատճենը` Մարդու իրավունքների պաշտպան

պ-ն Կարեն Անդրեասյանին

Կազմակերպությունը տեղեկացել է, որ 12.09.2015 Slaq.am լրատվական կայքը հրապարակել է ոստիկանության «Հրեշտակների» 4-րդ գումարտակի ծառայող Գեղամ Խաչատրյանի Ֆեյսբուքյան անձնական էջի գրառումը:

Համաձայն հրապարակման՝ ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանը իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել հետևյալը. «խոսքս վերաբերվում է այն անբարոյականներին, ովքեր հայհոյում են ոստիկանների մայրերին, ընտանիքի անդամներին:   Սա իմ անձնական կարծիքն է, թող ներեն ինձ կանայք, ովքեր կարդում են իմ այս գրածը: Գևորգ ՍԱՖԱՐՈՎ, շուշանիկ ՎԱՂԻՆԱԿՅԱՆ և մնացած բոլոր անբարոյականների և վիժվածքների զավակներ մի հատ ձեզ նայեք, ձեր ընտանիքներին ու ձեր կողքիններին կտեսնեք, որ դուք եք արժանի այդ հայհոյանքներին: Վիժվածքների նման թափել եք փողոց պրոպագանդելով հայրենասիրություն և ազատություն: Ոնց կարող է հայրենասեր մարդը հայհոյի ՀԱՅՐԵՆԻՔԻ ծառայողներին և իր պաշտպաններին??? Նորից եմ կրկնում սա իմ անձնական կարծիքն»:

Եթե Գեղամ Խաչատրյանի պնդմամբ ոստիկաններին որոշ քաղաքացիներ հայհոյել են, ոստիկանության աշխատակիցը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 172.3 հոդվածի հիմքով կարող էր վարչական տուգանքի ենթարկեր ոստիկանին վիրավորանք հասցնելու համար, կամ եթե տեղում անհնար էր վարչական ակտի կազմում, օրենքը ոստիկանին հնարավորություն է տալիս իրավախախտում թույլ տված անձին հեռացնել հավաքի վայրից և ոստիկանության բաժնում ոստիկանին հայհոյելու համար նշանակել տուգանք։

Ոստիկանությունը կոչված է պաշտպանելու քաղաքացու իրավունքը, ոստիկանը պարտավոր է ղեկավարվել օրենքով և Սահմանադրությամբ, նրա ցանկացած քայլ պետք է լինի օրինական։ Իսկ ոստիկանը այդպիսի գրառում կատարելով, որում կան վիրավորական արտահայտություններ և որը հաճելի չի կարդալ քանի, որ Ֆեյսբուքյան սոցիալական ցանցում կան բազմաթիվ անչափահաս երեխաներ ու կանայք։ Ոստիկանը ինչպես աշխատանքում, այնպես էլ աշխատանքային ժամերից դուրս իր պահվածքով պետք է օրինակելի լինի ցանկացած քաղաքացու համար, այլ ոչ թե վիրավորանքով պատասխանի համացանցում: Իսկ այն, որ ոստիկանության աշխատակիցը շեշտում է, որ սա իր անձնական կարծիքն է, նա իրավունք չուներ իրեն պահելու նման ձև, քանի որ նա աշխատում է ուժային կառույցում և ոստիկանի նման վարքի դրսևորումը անընդունելի է:

Ազատության Ռադիոկայանի 18.09.2015 թ. ակտիվիստները ոստիկանների վիրավորական գրառումները զարմանալի չեն համարում  հրապարակման համաձայն` լրագրողի կողմից հարց է ուղղվել ոստիկանության  լրատվության բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանին, լրագրողի հարցին պատասխանել է հետևյալը` նկատողություն ոստիկանը չի ստացել քանի, որ գրառումը կատարել է իր անձնական էջում, քանի որ գրել է ոչ թե ոստիկան այլ որպես քաղաքացի:

Դրանից բացի Գեղամ Խաչատրյանի գրառման տակ հավանում է տվել նաև Աշոտ Ահարոնյանը, որը հանդիսանալով ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար, կարելի է ենթադրել, որ նա խրախուսում է ոստիկանի նման պահվածքը:

Այսպես ոստիկանի կատարած գրառումը չի կարող իր անձնական կարծիքը համարվել քանի, որ  նա հանդիսանում է պաշտոնատար անձ, որը ծառայում է ուժային կառույցում  և իր գրառումը վերաբերվում է ոչ թե իր անձնական կյանքին այլ ոստիկան և քաղաքացի  փոխհարաբերություններին: Վերջապես Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների մասին ՀՀ օրենքի համաձայն` հստակ նշվում է, որ  ոստիկանը օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս պետք է  զերծ մնա հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից:

Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների մասին ՀՀ օրենքի համաձայն` ոստիկանը օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս պետք է  զերծ մնա հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից, հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարքը, իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ:

Խնդրում ենք Ձեզ ոստիկանության «Հրեշտակների» 4-րդ գումարտակի ծառայող Գեղամ Խաչատրյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ և վարույթի ընթացքում քննարկել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների խախտման հարցը և արդյունքների մասին իրազեկել մեզ և հասարակությանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930