«Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպություն է դիմել Ռուզաննա Մարգունին և հայտնել, որ իր բնակարանից խոշոր` 3,820 դոլարի չափով գողություն է կատարվել:
Քաղաքացին հայտնել է, որ այդ գումարը գողացել է Վահան Մարտիրոսյանը, որը իր կնոջ հետ շուրջ մեկ շաբաթ բնակվել է իր բնակարանում:
Քաղաքացին հաղորդում է տվել հանցագործության մասին և Արաբկիրի ոստիկանության բաժնում քրեական գործ է հարուցվել, որով Վահան Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Տուժողը կազմակերպությանն է հայտնել այն մասին, որ նախաքննությունը թերի է ընթանում, օրենքով սահմանված կարգով հաղորդման վերաբերյալ ոչ մի դատավարական որոշում չի ստացել և նախաքննության ընթացքի մասին տեղյակ չէ:
Կարդացեք նաև
Կազմակերպությունը անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրել քաղաքացու իրավունքները պաշտպանելու նպատակով և կազմակերպության իրավախորհրդատու` Արա Ղարագյոզյանը ներգրավվել է գործում, որպես տուժողի ներկայացուցիչ:
Տուժողի հետ իրավաբանը հանդիպել է Արաբկիր քննչական բաժնի քննիչի հետ, որի արդյունքում քաղաքացին ստացել է քրեական գործի հարուցման և տուժող ճանաչելու մասին որոշումները: Իրավաբանը և քաղաքացին տեղում նաև ծանոթացել են քննիչի կողմից նշանակված փորձաքննությունների որոշումներին:
Քանի որ մամուլով լուրեր են տարածվում, որ մեղադրյալը Հայաստանում չի և կազմակերպության իրավաբանի մոտ իրավական հարցեր են առաջացել վարույթը իրականացնող մարմնի պատշաճ ջանասիրության շուրջ, իրավաբանը պատրաստվում է բողոք ներկայացնել համապատասխան մարմիններին:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Իրավաբան` Արա Ղարագյոզյան