ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում պարզվել է 13-ամյա երեխայի մահվան պատճառը։
2015 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 13-ամյա բնակչուհու դիակը:
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 109 եզրակացության համաձայն` 13-ամյա աղջնակի մահը վրա է հասել գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցից, որը հետևանք է «Շաքարային դիաբետի»: Ըստ փորձագետի՝ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ երեխայի մոտ ախտորոշվել էր` «Շաքարային դիաբետով, 1-ին տիպ (ինսուլին կախյալ)», իսկ դիակի դատաբժշկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել են նշված հիվանդությանը բնորոշ ձևաբանական փոփոխություններ, որով նա տառապել է կենդանության օրոք, և մահվան պատճառի հետ գտնվում է ուղղակի կապի մեջ:
Դատաբժշկական փորձաքննությամբ` մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Կարդացեք նաև
Քննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին