Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր

Սեպտեմբեր 19,2015 16:53

Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր, որի շրջանակներում նկարիչներին հնարավորություն է ընձեռվում վեց ամիս ապրել և ստեղծագործել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքներում:

Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:

Ծրագիրը կմեկնարկի 2016 թվականի հունվարին: Երևանից Ֆրայբուրգ քաղաքի հյուրն է լինելու նկարիչ Արման Վահանյանը:

Իսկ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը 2016-ի հուլիսին Երևանում կհյուրընկալի շվեյցարացի նկարիչ Սիլաս Հայմանին:

Նկարիչների՝ վեց ամսում ստեղծած աշխատանքները կներկայացվեն անհատական ցուցահանդեսներում:

«Ծրագրի նպատակն է զարգացնել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջմշակութային կապերն ու նպաստավոր պայմաններ ստեղծել արվեստագետների փոխադարձ շփումների համար»,- ասաց Սոնա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի ծրագրերը երիտասարդ ստեղծագործողներին թույլ են տալիս նաև իրենց ստեղծագործությանը մի փոքր այլ դիտանկյունից նայելու: «Բացի այդ, ծրագիրը հնարավորություն է տալիս հայ արվեստասերներին ծանոթանալու մեր երկրում հյուրընկալված արվեստագետի գործերին: Օտարներն էլ մեր արվեստագետի աշխատանքներին են ծանոթանում, Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում աշխարհին»,- հավելեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահը՝ հույս հայտնելով, որ արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիրը շարունակական կլինի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930