Եվրոպայի Հայերի Համագումարը եւ Շվեդիայում ՀՀ դեսպանությունը Ստոկհոլմի հանրային կենտրոնական գրադարանի եւ միջազգային գրադարանի համատեղ գործակցությամբ սեպտեմբերի 17 –ին տեղի ունեցավ մշակութային, գրական երեկո նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին:
Երեկոյի ընթացքում հայ եւ շվեդ հանդիսատեսի առջեւ դեսպան Արտակ Ապիտոնյանի բացման խոսքից հետո, Գրիգոր Զոհրապի երկու նովելների ընթերցումով հանդես եկավ դերասան արվեստագետ Իդա Գյուլնըսթենը:
Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի թարգմանությամբ՝ առաջին անգամ Սիամանթոյի եւ Դանիել Վարուժանի բանաստեղծությունների շարքով, ասմունքով հանդես եկավ գրադարանավար եւ բանաստեղծ Մաքս Էդենբորգը, իսկ հայերենով ՝ Նանսի Խաչատրյանը:
Դուդուկի ձայնով հնչեցին Կոմիտասյան մեղեդիներ Հայկ Հակոբյանի կատարմամբ:
Կարդացեք նաև
Երեկոն վարում էին ԵՀՀ-ի նախագահ Կարո Հակոբյանը, գրադարանավարներ Շարլոթ Հանսենը եւ Հելենա Ահլինը:
Եւրոպայի Հայերու Համագումար