Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը դատապարտելի բան չի տեսնում ԵՏՄ-ում ռուբլով առեւտուր անելու մեջ

Սեպտեմբեր 19,2015 16:09

«Երբեք չմտածեք, թե վարչապետը խոսելու բան չուներ, պարզապես ասաց դա: Ամենաբարձր մակարդակներում իմաստավորված էր, ինչ-որ տեղ նաեւ պարտադրված էր ավելի դոմինանտ ինստիտուտի կողմից, ասենք Ռուսաստանի Դաշնության կողմից: Նա իրավունք ունի նման առաջարկով հանդես գալ, քանի որ Հայաստանի ընդհանուր շրջանառության առումով կապված է Ռուսաստանի հետ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Դեբատ» ակումբում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

Նա, մասնավորապես մեկնաբանում էր սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո ԵՏՄ-ում որոշ ապրանքների առեւտուրը ռուբլով կատարելու մասին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությունը:

Վարդան Բոստանջյանը կարծում է, թե նորմալ է, որ գործընկերները նույն արժույթով առեւտուր կատարեն. «Ի՞նչ դատապարտելի բան կա այստեղ: Ես զարմանում եմ մեր խելոք ազգի վրա, որ այս պահերին զարմանում են: Դուք պետք է անմիջապես շուռ գաք եւ հարցնեք, թե ինչո՞վ է այս ամենը բացատրվում, որ ամենազանազան արժույթները, մասնավորապես եվրոն ու դոլարը թափած են այստեղ: Որովհետեւ սա միջոց է ստվերում գործելու համար»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930