Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. Ռուս խաղաղապահ՝ նշանակում է՝ տապակած սառույց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2015 15:59

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները ՀՀ անկախության 25-րդ տարում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների  հայկական կենտրոն»-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադարձավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ վերջերս BBC բրիտանական հեռուստաալիքին տված հարցազրույցին: Փորձագետի կարծիքով՝ նախարարի որոշ հայտարարություններ պարզապես անընդունելի են. «Նա փաստորեն հայտարարում է՝ նորմալ է, որ Ռուսաստանը զենք  է վաճառում Ադրբեջանին, դա գուցե մեր դաշնակցի բիզնեսն է: Փաստորեն, նշանակում է, որ սահմանին հայ զինվորների զոհվելը մեր դաշնակցի բիզնեսն է՞…եթե դա է ասվածի իմաստը, ես հրաժարվում եմ նախարարի այդ հայտարարությունը հասկանալուց»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը ԵՏՄ շրջանակներում հանդիպման ժամանակ հզոր հակակրանք  է հայտնում ԱՄՆ դոլարի, եւ անսահման սեր՝ ռուսական ռուբլու նկատմամբ. «Նախագահն էլ ռուսական կողմին առաջարկում է  խաղաղապահներ պատրաստել Հայաստանում: Սա կատաստրոֆիկ առաջարկություն է, ռուս խաղաղապահ՝ նշանակում է տեռորիստական ռեժիմ Հայաստանում: Ռուս խաղաղապահ՝ նշանակում է՝ տապակած սառույց»,-ասաց բանախոսը:

Նա կարծում է, որ Հայաստանում ռուսական օկուպացիոն ռեժիմ է ձեւավորել. «Ռուսական կայսրության դիակը, որի թույնը լցվում է մեր երկիր, թաղել է պետք, եւ դա կարող է անել առաջադեմ երիտասարդությունը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930