Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Զինված ուժերը պատրաստ են ապահովելու սահմանային անվտանգությունը»

Սեպտեմբեր 19,2015 15:46

«Մենք պատասխանատու չենք մեր հարեւանների տարածքում իրականացվող տարբեր տիպի ռազմական եւ ոստիկանական խնդիրների համար: Դուք գիտեք պատճառը որն է, դա ներքին բախումներն են, Թուրքիայի համապատասխան կառույցների եւ քրդերի հետ»,- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-թուրքական սահմանին վերջերս տեղի ունեցած պայթյունին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Թուրքիայի Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող Իգդիր նահանգում ռումբի պայթյունի արդյունքում 12 թուրք ոստիկան է զոհվել:

Խոսելով անվտանգության խնդիրների մասին, Սեյրան Օհանյանը նշեց, որ հայ սահմանապահները, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը, ապահովում են սահմանային անվտանգությունը: «Իսկ մեր Զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի դուրս գալ սահման՝ անվտանգությունն ապահովելու համար»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930