Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. քաղաքական ուժերը վաղն էլ կարող են ասել՝ մենք այլ ելք չունենք, քան ընդունել միասնական արժույթ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2015 15:36

«Հայաստանն ինքնիշխան չէ, կամ ցածր մակարդակի ինքնիշխանություն ունի»,-Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները ՀՀ անկախության 25-րդ տարում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ նա նշեց, որ Եվրասիական միությունում կյանքը չի ավարտվում, փոխարենը, ավարտվում է ինքնիշխանությունը:

Խոսելով ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ծրագրից՝ տնտեսագետն ասաց, որ Մոսկվան խնդիր է դրել  իր ազդեցության երկրում գտնվող երկրներին ընդգրկել մեկ միասնական պետության մեջ, ինչը ենթադրում է միասնական կառույցներ. «Զարմանալի չէ, որ հաջորդ քայլը միասնական արժույթին անցնելն է: Մեր քաղաքական ուժերը վաղն էլ կարող են ասել՝ մենք այլ ելք չունենք, քան ընդունել միասնական արժույթ եւ դառնալ միասնական պետության մասը»,-նշեց Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ինքնիշխանության կարող է հասնել Արեւմուտքի միջոցով, եթե ընտրի արեւմտյան կառույցներին ինտեգրվելու ճանապարհը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930