Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսամետ «քարոզչական ահաբեկչությունը» խեղում է նոր սերունդը. Նարինե Մկրտչյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2015 15:26

«Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քարոզչությունը 90-ականներին եւ մի փոքր ավելի ուշ քողարկված էր, իսկ հիմա սպառնալիք է եւ ցինիկ բնույթ  է կրում»,-այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները ՀՀ անկախության 25-րդ տարում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը: Նա ամփոփ վերլուծությամբ ներկայացրեց Հայաստանի ինքնիշխանության առավել ակնառու մարտահրավերները՝  առանձնացնելով ԶԼՄ-ների միջոցով իրականացվող ռուսամետ քարոզչությունը: Նարինե Մկրտչյանը նշեց, որ հեռուստաընկերությունների մեծ մասը քարոզում է իշխանությունների գաղափարախոսությունը, այն է՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու անհրաժեշտությունը:

«Հասարակության զգալի հատված, հիմնականում մեծահասակները, որոնք համացանցի հետ չեն առնչվում, տեղեկատվությունը ստանում են հայկական եւ ռուսական հեռուստաալիքներից: Վերջիններս նաեւ Կովկասյան քաղաքականության ռուսամետ քարոզչություն են իրականացնում՝  աղավաղելով  իրականությունը: Իհարկե Հայաստանում կան այլընտրանքային՝ ազատ լրատվամիջոցներ, բայց հասարակական կարծիքը դեռ ձեւավորվում է հեռուստատեսության միջոցով: Քարոզվում է, որ ենք կարող  առանց Ռուսաստանի, անվտանգության խնդիր ունենք: Սակայն իրականում Հայաստանի ինքնիշխանության դեմ  է քարոզ իրականացվում»,-ասա Նարինե Մկրտչյանը:

«Ի՞նչ է անում Հայաստանում Ռուսաստանի դեսպանը. ուղղակի ղեկավարում է այդ քարոզչությունը  իշխանությանն ուղղված ցուցումներով: Սա կասեցնելը շատ բարդ է: Այլ բան է, որ հասարակությունը պետք է ինքնակազմավորվի եւ հասկանա՝ ուր է գնում: Ուսանողներս բառացի կրկնում են այն, ինչն ասում են մեծերը՝ անկախ նրանից՝ հարցը քաղաքական է, թե ոչ: Այսպես «քարոզչական ահաբեկչությունը» խեղում է նոր սերունդը»,-նշեց բանախոսը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930