Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը Սեւակ Խաչատրյանին «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգեւատրեց (տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2015 14:11

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում հանդիպեց ուսանողների եւ դասախոսական կազմի հետ:скачанные файлы

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն: Ի թիվս այլ անձանց՝ պարգեւատրվեց «Վազգեն Սարգսյան» տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, ՀՀԿ-ական Սեւակ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին այն ժամանակ ՀՊՏՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը եւ մի շարք ուսանողներ, որոնք հետագայում ստացան «Սաքուլիկ» անունը, Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը, նրանց թույլ չէին տվել մտնել դահլիճ, հայհոյել եւ հրել էին:

Այսօրվա միջոցառման ավարտից հետո լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքվեցին, թե ինչով է Սեւակ Խաչատրյանն արժանացել «Վազգեն Սարգսյան» մեդալին եւ հիշեցրեցին, որ նա չի ծառայել բանակում:

Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չգիտի եւ չի էլ ուզում իմանա, թե Սեւակ Խաչատրյանը ինչ է արել նախկինում. «Այսօր նրանք աշխատում են եւ այն պարգեւատրումները, որ ես կատարում եմ մանրակրկիտ, նայում եմ, հետո հրամանները ստորագրում եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Սեւակ Խաչատրյանի բանակում չծառայելուն՝ Սեյրան Օհանյանը  ասաց, որ Հայաստանում անօրեն որեւէ մեկը չի ազատվում զինվորական ծառայությունից: «Այն քաղաքացիները, որոնք որ ասպիրանտ են եղել, թեկնածուական են պաշտպանել, օրենքով ազատվում են ծառայությունից: Բայց նրանք այժմ իրենց գործունեություն ծավալում են այսօրվա մեր իրականության շրջանակներում, ի աջակցություն բանակի: Այդպիսի մեդալներ տրվում են նաեւ հասարակական գործունեության համար»:

Պաշտպանության նախարարի հեռանալուց հետո՝ Սեւակ Խաչատրյանի պարգեւատրման վերաբերյալ հարցերին պատասխանեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա նշեց, որ Հայաստանում չկա այնպիսի բուհ, որ ՀՊՏՀ-ի նման կապված լինի բանակի հետ: «Դուք ամբողջ կատարած աշխատանքը չեք պատկերացնում: Ուսանողները տարեկան 5-6 զորամաս են այցելում, մնում են այնտեղ, նվիրատվություն են կատարում: Ուսանողները բանակի համար անում են այն ինչ հնարավոր է. գիրք են գրել զոհված ազատամարտիկների մասին»:

Կորյուն Աթոյանը նշեց, որ Սեւակ Խաչատրյանը ուսխորհրդի  նախագահ է եղել: «Իսկ ուսխորհուրդը այդ ամբողջ աշխատանքներն է անում: Ես ընդունում եմ, որ տեղի է ունեցել մի վատ, դատապարտելի դեպք: Մարդ է, մարդը սխալական է, լավ դատապարտեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930