Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Վահան Մարտիրոսյանը ընտրել է իր ինտելեկտին համապատասխանող երկիր

Սեպտեմբեր 19,2015 14:02

«Մարտիրոսյանը տիպիկ «перебежчик» է (դասալիք)»,- սեպտեմբերի 19-ին «Փաստարկ» մամուլի ակումբում, անդրադառնալով Ադրբեջանի տարածքն անցած «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա նկատեց, որ մի անարժան քաղաքացուց Հայաստանը ազատվել է. «Ի վերջո ցանկացած պետության մեջ կան արժանի քաղաքացիներ եւ ոչ արժանի, կան իրականում պայքարողներ եւ կան ձեւացնողներ: Մենք ու մերոնք հստակ գիտենք, որ չկա այդպիսի շարժում, ինչպիսին է ներքին ազատագրականը: Ձեւակերպման մեջ է այդ անգրագիտությունը, նշվել է եւ կարծեմ ծիծաղի է նաեւ արժանացել. չի լինում ներքին ազատագրական խնդիր, դա հիվանդ երեւակայություն ունեցող, ես չեմ խոսում ֆիզիկական կամ հոգեկան հիվանդության մասին, եւ վերին աստիճանի անգրագետ մեկի, որն ըստ երեւույթին, ուներ նպատակ ոչ արժանապատիվ քայլը ինչ-ինչ խավերի համար դարձնել հերոսություն: Էլի պատահում է»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրեն մասնավորապես մտահոգում է Վահան Մարտիրոսյանի երեխայի իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանում: Նա ընդգծեց, որ ընտրությունը կատարել են չափահասները եւ ընտրել են մի պետությունը, որը դատապարտվել է Եվրամիության կողմից. «Եթե երկու չափահաս կայացրել են այդ որոշումը իրենց կամքով, մենք հասկանում ենք, որ այդտեղ կա երեխա: Պետք է հստակեցնեմ իմ մոտեցումը, որ վերին աստիճանի դատապարտելի են պահել Ադրբեջանում նրանք, ովքեր իրենց իրավապաշտպան են կոչում: Այսինքն՝ որ դրանք հատուկ ծառայությունների գործողություններ են, բոլորը հասկանում են, այդ թվում նաեւ Ադրբեջանում: Եվ դրա մեջ մասնակցելու այդ անարժանապատիվ դերակատարությունը իրենց վրա վերցրել են իրենց իրավապաշտպան կոչող կազմակերպությունների ղեկավարները: Ցեխ է շպրտված իրավապաշտպան համայնքի վրա»:

Նա նկատեց, որ պետք է հստակեցնել, թե ինչ լավ է, որ այդ հանգամանքը տեղի չի ունեցել օրհասկաան պահին, որ տեղի է ունեցել մեր հասարակության ինքնամաքրման ճանապարհին. «Ըստ երեւույթին, անձն ընտրել է մի երկիր, որը համապատասխանում է թե՛ իր ինտելեկտուալ, թե՛ իր չակերտներում իրավապաշտպան չափանիշներին: Ես չեմ կարծում, որ այստեղ այլ խնդիր կա՝ բացի երեխայի իրավունքներից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930