Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Պուտինը Հայաստանում կարող է ավելի շատ հարց լուծել, քան Սերժ Սարգսյանը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2015 13:56

«Անկախությունը գաղափարական եւ գրագետ քաղաքացի է, որը գիտի, որ  անկախության պաշտպանն է եւ պատրաստ է դրա համար պայքարել: Շատերի համար անկախությունը երեխայի համար կոշիկ գնելն է, կամ պաշտպանվածության զգացումը, երբ պետությունը տեր է կանգնում իր քաղաքացիներին եւ անկախությունը պաշտպանում  դրսի վտանգներից»,-այսօր, խոսելով անկախության հռչակագրի 25-րդ ամյակի մարտահրավերների մասին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա վերհիշեց, որ անկախության առաջին տարիների մեծագույն  արժեքները, որոնց հաշվին հաղթանակ գրանցվեց Ղարաբաղյան պատերազմում, արժանապատիվ քաղաքացին է եւ պետության տերը զգալու հնարավորությունը: Այդ քաղաքացին, Մանուկյանի խոսքով, պատերազմում հաղթում է, որովհետեւ կռվում  է ոչ թե գողերի, այլ պետության համար. «Այն պահից, երբ երկիրը անցնում է գողանալուն եւ երբ նախարարը կամ պատգամավորը սեփական խնդիրը գերադասում է երկրի խնդրից, երկիրը սկսում է կործանվել»:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր դրսում հեղինակություն չունեն. «Նազարբաեւը կամ Պուտինը Հայաստանում կարող է ավելի շատ հարց լուծել, քան Սերժ Սարգսյանը: Գերմանացիները կարող են այնպիսի նախագիծ իրականացնել, որ հայերը ոչինչ չեն կարող անել»:

Արամ Մանուկյանը կարծում է, որ անկախության սերունդը սոցցանցերի օգտատերերն են, որոնք վիրտուալ հարթակում կարողանում են կարծիք արտահայտել:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930