«Անտառային հրդեհների մարում հոսող ջրերի միջոցով, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով եռօրյա սեմինարի վերջին 2 օրը՝ սեպտեմբերի 18-19-ին, անցկացվեց Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնում: Սեմինար-գիտաժողովին մասնակցում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետեր, Հայաստանի Փրկարար ծառայության աշխատակիցներ, ՀՀ կառավարության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, ՀԿ-ների ղեկավարներ,լրագրողներ:
«Զիկատար» կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանն ասաց, որ ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ, այն կենսագործելու համար իրենց կազմակերպությունը համագործակցում է Հունաստանի Կավալայի տեխնոլոգիական ինստիտուտի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Թուրքիայի համապատասխան համալսարանների եւ կազմակերպությունների հետ: Նա հայտնեց, որ վերջին 10 տարում Հայաստանում անտառային հրդեհների թիվն ավելացել է: Ծրագրի նպատակն է անտառներում որոշել առավել հրդեհավտանգ տարածքները, ճանապարհներ կառուցել դեպի ջրավազանների տարածքներ, որպեսզի անտառներում հրդեհների դեպքում մեքենաները շտապ լիցքավորվեն ջրով եւ կարողանան արագ մարել հրդեհները:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ասաց, որ կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով 1961-1990թթ. Հայաստանում միջին ջերմաստիճանը բարձրացելէ 1,03 տոկոսով, տեղումները նվազել են 10 տոկոսով, ավելացել է անտառային հրդեհների թիվը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ