Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Արեւի տակ տեղ ունենալու համար քաղաքական ուժերը գնում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2015 13:17

«Հանրապետականներին հարցրեք՝ տորթը, այսինքն՝ խորհրդարանը, ինչպես   է կազմավորվում եւ քանի կտոր տորթ, այսինքն պատգամավոր կարող է լինել, եւ, ի վերջո, ինչպես է այդ թիվը որոշվելու: Եթե այդ պատգամավորների մի մասը բացատրի հասկանալի լեզվով, ուրեմն ես ներողություն կխնդրեմ: Դա մի խառնաշփոթ է, որը ոչ մի հանրապետական չի կարող բացատրել: Այն պատգամավորները,  որոնք դժվարությամբ էին ընտրվել եւ դրա համար փող ներդրել, որպեսզի նրանք չնեղանան, ասել են՝ կընդգրկենք Ձեզ ցուցակի մեջ, քանի որ երկրորդ  քվեարկության ժամանակ կտեղավորվեք»,-այսօր անդրադառնալով նոր Սահմանադրությամբ ամրագրվող ընտրական համակարգին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ եթե հինգ տարին մեկ պատգամավոր ընտրեն, ընտրությունները որպես մեխանիզմ կվերանան. «Երեկ խորհրդարանի դահլիճում հնչեց, թե  մեզ նախագահ ընտրել պետք չէ, իսկ դա նշանակում է, որ երկրի կառավարումը ուզում են իրականացնել առանց ժողովրդի եւ առանց ընտրությունների: Այսինքն, նախագահը դառնում է  թույլ ֆիգուրա, որի հարաբերությունները այլ երկրների հետ դառնում են թույլ: Թուլանում է նաեւ պառլամենտ-նախագահ հարաբերությունը»:

Արամ Մանուկյանը նշեց, որ կարեւոր չէ՝  ով կլինի երկրի ղեկավարը եւ կարեւոր չէ, որ նոր սահմանադրությունը «բլեֆ ժողովրդավարություն» է. «Մտահոգիչ է, որ հայը չի կարող դուրս գալ այս փոփոխությունների բեռի տակից: Սա նոր սահմանադրություն է, որը խստագույնս տարբերվում է հնից: Սրա իրականացումը կտեւի առնվազն տասը տարի: Սա քյալլագյոզություն է, արկածախնդրություն, որը կապում են ժողովրդի գլխին»,-համոզված է նա:

ՀԱԿ քարտուղարը կարծում է, որ տեղի կունենան  քաղաքական լուրջ բախումներ եւ քաղաքական կեղտոտ մրցավազք, որն արդեն սկսվել է. «Բոլոր այն ուժերը որոնք կողմ չէին սահմանադրական բարեփոխումների նախագծին, արեւի տակ տեղ գտնելու ակնկալիքով գնացել եւ գնում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման»:

Լուիզա  ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930