ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ մի քանի վարկեր՝ այդպիսով օպտիմալացնելով մի քանի վարկերի ամենամսյա վճարումները և, միգուցե, ստանալով այլ բանկերում/ՈՒՎԿ-ներում առկա վարկերի գումարից ավելի մեծ գումար:
Վարկերի գնման ծառայությունը Ձեզ թույլ կտա ունենալ վարկի մարման միասնական ժամանակացույց և կատարել վճարումներ Ձեզ հարմար օրը՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի 65 մասնաճյուղերի, 1500-ից ավելի ՏելՍել վճարային տերմինալների, ինչպես նաև Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:
Ծրագրի գլխավոր նպատակն է օգնել հաճախորդներին կառավարել իրենց վարկերը: Ծրագրի շնորհիվ հնարավոր է.
- նվազեցնել ամենամսյա վարկային վճարումները,
- ստանալ լրացուցիչ դրամական միջոցներ,
- նվազեցնել վարկի տոկոսադրույքը,
- միավորել մի քանի վարկեր մեկ վարկում:
Վարկի/վարկերի գնումն իրականացվում է հաճախորդին ՎՏԲ-Հայաստան Բանկի անգրավ վարկի տրամադրման միջոցով: Տարեկան տոկոսադրույքը, առավելագույն սահմանաչափը, ժամկետները և այլ պայմանները սահմանվում են համապատասխան պրոդուկտի գործող պայմանների համաձայն:
Կարդացեք նաև
Վարկը տրամադրվում է միանվագ՝ այլ բանկերում/ՈւՎԿ-ներում հաճախորդի պարտավորությունները մարելու նպատակով գումարը այլ բանկերի/ՈւՎԿ-ների վարկային հաշվին փոխանցմամբ: Այն դեպքում, երբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված վարկի գումարը գերազանցում է այլ բանկերում/ՈւՎԿ-ներում առկա վարկերի գումարը, ապա վարկի չօգտագործված մասը մնում է հաճախորդի հաշվեհամարին:
- Սպառողական նպատակներով վարկերի գնում¦ ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով: