Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում դեռեւս լիակատար անորոշություն է տիրում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 19,2015 12:52

Երեկ ՀՀ կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի են ունեցել 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:

Նախնական այս տարբերակում թվային ցուցանիշներ դեռ չկան: Քննարկվել է միայն բյուջեի, այսպես կոչված՝ «տեքստային» մասը: Ցուցանիշների մասով քննարկումները կսկսվեն առաջիկայում: Ինչպիսի՞ն կլինի հաջորդ տարվա մեր բյուջեն: Որքա՞ն է լինելու համախառն ներքին արդյունքի ցուցանիշի կանխատեսումը, որքան են լինելու հարկային եկամուտները, ինչպիսի գնաճ է կանխատեսվում, որքան են լինելու բյուջեի դեֆիցիտը, մեր արտաքին պարտքը…:

Այս հարցերում կառավարությունում դեռեւս լիակատար անորոշություն է տիրում: Թերեւս կան արդեն նախնական ինչ-որ ցուցանիշներ, որոնք դեռ չեն հրապարակվում, բայց ամբողջ խնդիրը ոչ թե այն թվերն են, որոնք դրվելու են բյուջեի նախագծում, այլ այն, թե որքանով են կատարվելու դրանք: Անորոշությունը հենց այստեղ է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930