Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հերթական սուտ խոստումը. գյուղացիները բողոքի ձայն են բարձրացնում. «Ժողովուրդ» 

Սեպտեմբեր 19,2015 12:47

Իշխանական քարոզչությունն ընդամենը մեկ ամիս առաջ համառորեն տարածում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օգոստոսի 8-ին եւ 15-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզեր կատարած այցելությունների եւ այնտեղ կազմակերպված խորհրդակցությունների մասին լուրերը: Նշված խորհրդակցությունների թեման խաղողի մթերման հետ կապված խնդիրներն էին:

Մասնավորապես, Վայոց ձորի մարզպետարանում նա ասել էր. «Կառավարությունը կանգնած է վերամշակողի կողքին` պատրաստ լինելով ամեն կերպ աջակցել եւ օժանդակել ձեզ: Մենք պատրաստ ենք լսել նաեւ ձեր առաջարկությունները գինեգործության ոլորտի զարգացման ուղղությամբ, որպեսզի միասնական կերպով կայացնենք ճիշտ որոշումներ` նպաստելով տնտեսության զարգացմանը: Հորդորում եմ գյուղացիական տնտեսություններին եւ վերամշակող կազմակերպություններին միասնական աշխատել՝ խաղողի առատ բերքի մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»:

Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին խոստացել էր, որ խաղողի մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի լինի: 10 օր էլ չկա, ինչ խաղողի համընդհանուր բերքահավաքը, ըստ այդմ, նաեւ՝  մթերումը, սկսվել է, բայց գյուղացիներն արդեն բողոքի ձայն են բարձրացնում: Երեկ  Արարատի մարզի Լուսառատ եւ հարակից գյուղերի բնակիչները փակել էին Երեւան-Ստեփանակերտ պետական կարեւորության ճանապարհը եւ պահանջում էին լուծել իրենց խաղողի մթերման խնդիրները: Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատես եղանք, որ Կառավարությունը չի կարողանում կատարել իր խոստումը: Արժե՞ր տալ նման խոստումներ»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930