Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի զինկոմն ու նրա սպանության մեջ կասկածվող համագյուղացին նախկինում ունեցել են տարաձայնություններ

Սեպտեմբեր 19,2015 12:05

Երեկ` սեպտեմբերի 18-ին, ժամը 22.00- 22.30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում սպանվել է Բերդի զինկոմ, գնդապետ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի  Պապյանը: Նրա սպանության մեջ կասկածվում է համագյուղացի, 41-ամյա Արթուր Վաչիկի Մկրտումյանը: Ըստ ականատեսների՝ Արթուր Մկրտումյանը Մովսեսում արագ է իր վարել իր «Նիվա» մակնիշի մեքենան, ինչի պատճառով զինկոմը դիտողություն է արել, նրանց միջեւ եղել է վիճաբանություն: Դ. Պապյանը  հարվածել է Ա. Մկրտումյանին: Դրանից հետո, ականատեսների վկայությամբ, Ա. Մկրտումյանը վերցրել է որսորդական հրացանը եւ կրակոցներով սպանել Պապյանին:

Մովսես գյուղից տեղեկացանք, որ Արթուր Մկրտումյանը պատշար վարպետ է: Դերենիկ Պապյանը մասնակցել է Բերդի տարածաշրջանի սահմանների պաշտպանությանը, նա եղել է գումարտակի հրամանատար: Ներկայումս նրա եղբայր Ռոբերտ Պապյանը Բերդի տարածաշրջանում գումարտակի հրամանատարի տեղակալ է՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով:

Մովսեսից հայտնեցին, որ Դերենիկ Պապյանի գումարտակի հրամանատար աշխատած ժամանակ  Արթուր Մկրտումյանը եղել է նրա ենթական, դասակի հրամանատար, նրանց միջեւ տարաձայնություններ են եղել: Դեպքից հետո ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո Ա. Մկրտումյանը ժպտացել է, որովհետեւ հարբած է եղել, նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,75 պրոմիլ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930