Սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում՝ մասնավորապես Ֆեյսբուքի «Իջեւան» խմբում, տեղադրվեցին Յութուբից ներբեռնված, կեղծ օգտատերերի կողմից տարածվող տեսանյութեր: Դրանցում քաղաքապետի թեկնածու, Իջեւանը 1999-2011թթ. ղեկավարած, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը ներկայացվում էր շատ վատ ձեւով: Այդ տեսանյութերից 1-2-ում վիրավորանք կար նաեւ Վ. Ներսիսյանի փաստացի սեփականությունը հանդիսացող «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի հասցեին:
Ներկայումս այդ տեսանյութերը Յութուբում ջնջվել են: Սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախօրյակին Վ. Ներսիսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, թե իրեն վարկաբեկող տեսանյութերի հեղինակներին բացահայտելու նպատակով ինքը դեռ օրեր առաջ բանավոր դիմել է ոստիկանություն, իսկ առաջիկայում նաեւ գրավոր է դիմելու: Երեկ «Ժողովուրդը» ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ վերը նշված տեսանյութերի կապակցությամբ ո՛չ Վ. Ներսիսյանը, ո՛չ էլ Ն. Խաչիկյանը գրավոր չեն դիմել ոստիկանություն:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: