Մի քանի օրից կնշենք Հայաստանի անկախության 24-ամյակը: Գրեթե քառորդ դար է, ինչ մենք ունենք մեր անկախ պետությունը: Պետություն, որի մասին երազել են մեր նախնիները հարյուրամյակներ շարունակ, այդ ճանապարհին տալով հազարավոր զոհեր, կրելով աննկարագրելի զրկանքներ ու տառապանքներ: Պետություն, որի ստեղծման համար պայքարել եւ իրենց կյանքն են զոհել մեր ժողովրդի ամենապայծառ եւ անձնազոհ զավակները: Պետություն, որն ունենալու համար աշխարհի տարբեր հատվածներում հիմա էլ ծանր պայքար են մղում անկախություն երազող ժողովուրդները: Պետություն, որը կորցրեցինք մեր պատմական հայրենիքում մեկ անգամ` 1000 տարի առաջ ու չհաշված անկախության կամ ինքնուրույնության որոշ կարճատեւ ժամանակաշրջաններ, մնացինք օտարների տիրապետության տակ մինչեւ ներկայիս Հայաստանի Հանրապետության ստեղծվելը: Առանց պետության մնալով, ենթարկվեցինք ցեղասպանության, կորցնելով նաեւ մեր պատմական հայրենիքի մեծ մասը:
Թվում է, թե անկախություն չունենալու հետեւանքով նման ծանրագույն պատմություն ունեցող ժողովրդի համար սեփական պետությունը պետք է լինի այն գերագույն արժեքը, որի վրա պետք է դողալ, որն անսասան պահելու համար չխնայել ոչինչ, որի զարգացման համար ներդնել մեր ողջ ունակություններն ու ջանքերը, որի կարեւորությունը գիտակցել եւ փոխանցել սերնդեսերունդ` մեր ընտանիքներում, դպրոցներում ու բուհերում, պետական, հասարակական, մասնավոր կառույցներում, բայց …
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: