“Միացյալ Նահանգները հանդիսանում է գործընկեր եւ բարեկամ, որը լիովին սատարում է Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը եւ ժողովրդավարական զարգացումը”, ասված է Հայաստանի Անկախության տոնի առթիվ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից հղված ուղերձում: “Ամերիկյաի Ձայն”-ը ուղերձի տեքստը ներկայացնում է ամբողջությամբ.
«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից լավագույն մաղթանքներն եմ հղում հայ ժողովրդին, որը սեպտեմբերի 21-ին տոնում է Անկախության օրը:
Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ամուր են քան երբեւէ, ինչի մասին կրկին անգամ վկայում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների պատմական ծավալը: Մենք շնորհակալ ենք միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայ զինվորականների նվիրվածության եւ անձնազոհության համար, եւ միասին ենք տոնում մեր երկու ժողովուրդների մշակութային կյանքը հարստացրած հայերի բազում նվաճումները:
Նշելով անկախության 24-րդ տարեդարձը, համոզվա՛ծ եղեք, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է գործընկեր եւ բարեկամ, որը լիովին սատարում է Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը եւ ժողովրդավարական զարգացումը:
Կարդացեք նաև
Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին եւ մաղթում խաղաղ ու բարգավաճ տարի»: