Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ենք ուզում Սերժ Սարգսյանից. «Ազգ»

Սեպտեմբեր 19,2015 11:09

Սահմանադրական առաջարկվող փոփոխություններին կարելի է դեմ լինել, բերելով «դեմ եմ»-ի քաղաքական հիմնավորումներ: Նույն փոփոխություններին կարելի է եւ կողմ լինել` կրկին բերելով քաղաքական հիմնավորումներ: Ու այստեղ կարեւորը ոչ այնքան դեմ կամ կողմ լինելն է, որքան դիրքորոշումների համար քաղաքական հիմնավորումներ բերելը, քանի որ սահմանադրական փոփոխությունները քաղաքական գործընթաց են: Հետեւաբար, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, օրինակ, թե ինքը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ Սերժ Սարգսյանը, որպես կանոն, բալագույն փողկապ է կապում, դա լուրջ չէ: Կամՙ երբ մեկն ասում է, թե ինքը կողմ է, որովհետեւ Սերժ Սարգսյանը հոգնել է մեծ քաղաքականությունից` եւս լուրջ չէ: Այլ հարց է, երբ ինչ-որ քաղաքական միավոր հայտարարում է, որ ինքը, ենթադրենք, դեմ է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ իր կարծիքով այս պահին մեր երկրի համար վտանգավոր է կառավարման կոլեգիալ ձեւը` հաշվի առնելով քաղաքական կուսակցությունների ընդհանուր թուլությունն ու այսպես կոչված` երկրում տիրող կիսապատերազմական իրավիճակը:

Իմ կարծիքով լուրջ չեն նաեւ «կողմ եմ»-ի այն հիմնավորումները, թե ԵՄ-ի անդամ պետությունների գերակշիռ մասը խորհրդարանական կառավարման մոդելով է, ինչը նշանակում է, որ այդ մոդելը նպաստում է ժողովրդավարական կարգերի արմատավորմանը: Բանն այն է, որ Հայաստանը ԵՄ անդամ պետություն չէ եւ մոտ ապագայում հազիվ թե դառնա, բացի այդ կիսանախագահական Ֆրանսիան, օրինակ, եւս ԵՄ անդամ պետություն է, եւ վերջապես ցանկացած փոփոխություն կատարելիս` պետք է հաշվի առնել ներքին առանձնահատկությունները:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930