Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի արժեւորման ընթացքը շուտով կդադարի. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 19,2015 10:48

Ֆինանսական շուկայում դրամը շարունակում է իր «հաղթարշավը»: Երեկ մեկ դոլարի վաճառքի գինը երեւանյան փոխանակման կետերում նվազել է 480 դրամից: Փաստորեն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժեւորվել է մոտ 2 տոկոսով:

Թե ինչով է սա պայմանավորված, այնքան էլ հասկանալի չէ: Ըստ որոշ տեսակետների, դա կարող է պայմանավորված լինել խաղողի մթերման գործոնով: Խաղող մթերողները, ըստ այդ տեսակետի, շուկայում զգալի ծավալներով դոլար են վաճառում իրենց հաճախորդներին վճարելիք դրամը գնելու համար: Եթե այդ տեսակետը համապատասխանում է իրականությանը, ապա դրամի արժեւորման ընթացքը շուտով կդադարի եւ այն կրկին կսկսի արժեզրկվել:

Նկատենք, որ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները, անկախ նրանից՝ դա արժեզրկում է, թե արժեւորում, բացասական ազդեցություն է թողնում տնտեսության վրա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930