Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեղերը թանկացել են. ահազանգում են թոշակառուները. «Ժողովուրդ» 

Սեպտեմբեր 19,2015 10:26

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 80-ամյա բնակիչ Ստեփան Մալխասյանը երեկ ահազանգեց «Ժողովուրդ»-ին եւ բողոքեց դեղերի թանկացումներից: Ըստ թոշակառուի՝ ինքն օգտագործում է «Ադելֆան» տեսակի դեղամիջոցը, որը մի քանի օրում թանկացել է 270-280 դրամով: «Ես թոշակառու եմ եւ օգտագործում եմ ճնշման, սրտի, շաքարային դիաբետի դեղեր: Միշտ արյան բարձր ճնշման դեպքում օգտագործում եմ «Ադելֆան» կոչվող հնդկական արտադրության դեղամիջոցը: Սա ամենաէժան դեղն էր. հունվար ամսին այն արժեր 100 դրամ, հետո դարձավ՝ 110, ապա՝ 190-200 դրամ: Իսկ, ահա, երեկ գնացի մեր տան մոտակա դեղատուն, որպեսզի գնեմ այդ դեղը, եւ ինչ՝ այն արժի 480 դրամ: Իսկ որոշ դեղատներում տվյալ դեղը վաճառվում է 500 դրամով»,- զայրացած պատմեց Մալխասյանը:

Նշենք, որ մեր հանրապետությունում դեղերի շրջանառությունը կարգավորվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով: Մինչ այժմ առողջապահության նախարարության կողմից դեղերի գների վերահսկողություն չի իրականացվում: Դեղերի շուկան գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերահսկողության տիրույթում»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930