Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ խաղերից մարդիկ չեն փոխվի

Սեպտեմբեր 19,2015 10:00

Ժողովրդավարությունը, ինչպես հայտնի է, ժողովրդի իշխանությունն է։ Խիստ կասկածում եմ, որ աշխարհում որեւէ երկիր կա, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պարզապես կան երկրներ, որտեղ ստեղծել են մեխանիզմներ, որպեսզի իշխանությունը քաղաքացիների նյարդերին առանձնապես չազդի՝ այդպիսի երկրները պայմանականորեն անվանում են «ժողովրդավարական»։ Մենք էլ ենք ուզում նման պետություն կառուցել։ Ինչպես է դա տեղի ունենում. իմ կարծիքով՝ ամենակարեւոր քայլը Մարդու (ոչ թե ինչ-որ վերացական «ժողովրդի») նշանակությունը արժեւորելն է:

Իմ կարծիքով՝ ամենամեծ ժողովրդավարությունն այն է, երբ դու մարդուն ընդունում ես այնպես, ինչպես նա կա, ոչ թե այնպես, ինչպես դու ուզում ես նրան տեսնել՝ քո անձնական, խմբակային, այդ թվում՝ կուսակցական, քաղաքական շահերից ելնելով։ Այս երկրորդ դեպքում դու մարդուն դիտարկում ես ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց՝ քո սեփական խնդիրները լուծելու համար։ Եվ այդ դեպքում դու կփորձես վերահսկել, մանիպուլյացիայի ենթարկել նրան։

Երբ քաղաքական գործիչները, կուսակցականները ասում են «ժողովուրդ», նրանք նկատի ունեն որոշակի զանգված, որին պատրաստվում են «խաղարկել»: Կարեւոր չէ, թե ինչպիսի գործիքով է դա արվում՝ 10 կամ 20 հազար դրամո՞վ, թե՞ բոցաշունչ ճառերով։ Բոլոր դեպքերում զանգվածին ուզում են ծառայեցնել իրենց նպատակներին եւ մարդկանց մասին դատում են այնքանով, որքանով նրանք համապատասխանում են կամ չեն համապատասխանում «խաղարկողների» սպասելիքներին։ Այնինչ իրական թիրախը պետք է լինի ոչ թե զանգվածը, «ժողովուրդը», այլ Մարդը։ Եթե ժողովրդավարությունը քո նպատակներին համապատասխան զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելն է, ապա գերմանացի նացիոնալ-սոցիալիստներն ամենահրաշալի ժողովրդավարներն էին։

…4 օր շարունակ ընդդիմադիրները սահմանադրական փոփոխությունները քննարկելու փոխարեն՝ բավականին անճոռնի բառերով «քլնգում» էին նախագահին (մեզանում, ինչպես գիտեք, բռնապետական ռեժիմ է), 4 օր նախագահի կողմնակիցները, ի պատասխան, նույնպիսի բառերով «քլնգում» էին «քլնգողներին»։ Երկուսի նպատակն էլ, բնականաբար, մանիպուլյացիան է՝ «ժողովրդին» հեղափոխելը կամ «հակահեղափոխելը»։ Չեմ կարծում, որ այդ փոխադարձ հարձակումներից ուժերի փոխհարաբերությունը շեշտակի փոխվել է. նրանք, «ում կյանքը անիծել է», եւ նրանք, ում «կյանքը չի անիծել», մնացին իրենց կարծիքին։ Մարդիկ չեն փոխվի այդ խաղերից՝ անկախ նրանից, թե քանի հոգի կբարձրանա բարիկադներ, իսկ քանիսը կվերցնի 20 հազարանոցը։

Հապա ինչի՞ց են մարդիկ փոխվելու։ Կրկնեմ՝ եթե նրանց ընդունես այնպես, ինչպես նրանք կան։ Դա պարադոքս է միայն առաջին հայացքից։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ”…4 օր շարունակ ընդդիմադիրները սահմանադրական փոփոխությունները քննարկելու փոխարեն՝ բավականին անճոռնի բառերով «քլնգում» էին նախագահին”, – ինչպիսի՞ ապերախտություն….
    Չէ՞ որ հենց նրա օրոք, այս վերջին, ես կասեի՝ ոսկե յոթամյակում մեր երկիրը թևակոխեց զարգացման բարձրագույն փուլ, նվաճելով նորանոր ու աննախադեպ բնագծեր, ապշեցնելով հայությանն ու շարժելով մինչև այժմ իրենց առաջատար համարող երկրների ղեկավարների չար նախանձը:
    ԵՎ այսօր, երբ Նա, չբավարարվելով ապշեցուցիչ ձեռքբերումներով, հայությանը սկուտեղի վրա է մատուցում ողջ աշխարհին մատ անելու անզուգական ալգորիթմը, ինչ որ ջահելներ ու աբիժնիկներ համարձակվում են սևացնել ու ցեխ շպրտել այս փրկօղակ նախաձեռնության և Նորին Վեհանձնության վրա, վտանգելով մեր՝ կյանքի կողմից դեռևս չանիծված մի բուռ հայրենանվերներիս անշառ ապագան:
    Ուշքի՛ եկեք, ավելի ճիշտ՝ սթափվե՛ք, արա…

  2. Կարո Մելիքյան says:

    ….Եթե ընդիմադիրները չընդդիմանան,«չքլնգեն»,նույնանման խաղերով տարվեն՝ ապա, ըստ Ձեզ,վաղը-մյուս օրը՝այդ փոփոխված սահմանադրության արդյունքում՝ Հայաստանում կվերանա՞. համ թալանը, համ բեսպրեդելը, կվերանայեն հոսանքի սակագները,կփոփոխվի ռազմաոստիկանական համակարգը, ընտրություններն էլ կարձանագրեն իրական պատկերը,արտագաղթին կհաջորդի ներգաղթը եւ այլն…։ Ընդհամենը՝ մինչ-այժմ, բառախաղերից՝ անցել էն թխթախաղերի,որը հավանաբար՝ավելի հոգեհարազատ է ու մեկ աստիճանով ավելի բարձր…

  3. Կառեն Ջան says:

    Եկեք իսկականից այնպես անենք որ հաջորդ Նախագահ Սեյրան Օհանյանը իռ Երդման արարողությունը անի ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ կամ Բաքվում

  4. Արսեն says:

    Ւնձ թվում է՝ ձեր պրոբլեմը այն է, որ դուք ոչ թե չեք հասկանում թե ինչ է ժողովրդավարությունը (դա՝ չեք հասկանում, բայց ձեր մեղքը չէ՝ երբեք չեք տեսել (կամ տեսել եք՝ տուրիստի կարգավիճակով, ինչը չտեսնել է, տեսական գիտելիքներ՝ իհարկե ունեք, բայց զգացվում է, որ դրանք միայն տեսական են)) այլ չեք հասկանում՝ ինչ է իշխանությունը։
    Նախ և առաջ, պետք է հասկանաք՝ «ինչի համար՝ իշխանություն?»։
    Ունի արդյոք Սերժ Սարգսյանը (ՀՀԿ-ն) իշխանություն? – Անկասկած։
    Նախագահ է արդյոք Սերժ Սարգսյանը? – Ոչ։ Նա թագավոր է։ Ես նախագահ Սերժ Սարգսյան՝ չեմ ճանաչում, ես ճանաչում եմ թագավոր Սերժ Սարգսյան։ (ԵՏՄ մտնելուց հետո՝ Հայաստանի Գլխավոր Ֆեոդալ՝ Սերժ Սարգսյան)։
    Ժողովրդավարական երկրներում՝ «իշխանությունը» հանրային ռեսուրսների մենեջեր է։ Ընդունվում է աշխատանքի՝ որոշակի ժամանակով։ Ժամանակը լրանալուց հետո՝ ՀԵՌԱՆՈՒՄ Է, կամ ծափերով և ծազիկներով, կամ սուլոցներով և հայհոյանքներով, բայց ՀԵՌԱՆՈՒՄ Է։
    Ժողովրդավարական երկրներում՝ «ժողովուրդը» (ժողովուրդ՝ հասկացողություն չկա՝ ընդհանրապես, կա «ընտրող » հասկացողություն (peuple français-ն ես լսել եմ Դգոլի՝ Լոնդունից տրվող հաղորդումներում, մեկ էլ Մարշալ Պետենի ճառերում… դա այն ժամանակ էր, երբ Ֆրանսիան դադարել էր գոյություն ունենալուվ՝ որպես պետություն..)))..)) ըստ ձեր պատկերացրած «իշխանության» չափանիշների՝ չունի ոչ մի իշխանություն (սկի՝ հարևանիդ, տո ինչ հարևան՝ սեփական երեխայիդ մի «դաստիրակչական» ապտակ հասցնել չես կարող..))).. որ մնաց՝ փողոցում մարդ գնդակահարելու «իշխանություն» ունենաս..)))..)։
    Մնացածը՝ չեմ ասի..))).. միևնույնն է, նորից ձեր իմացած երգն եք երգելու..))).. Ավելի լավ է՝ ընդհամենը, կարդամ ձեր «մտքերը» և զվարճանամ…
    Ա. Աբրահամյանին էլ ասեմ՝ լավ եք անում, որ այդպիսի հոդվածներ եք գրում… դրանց հասնում ա..)))..

  5. Լավատես says:

    Ազգային պետություն կերտող ու այն պաշտպանող ժողովուրդը կոչվում է ազգ, իսկ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ կոչվում է քաղաքացի։ Պետություն կերտելն ու պաշտպանելը՝ դա մասնագիտություն է, այդ մասնագիտությանը տիրապետում է ազգային մտավորականությունը, որը ոչ միայն պետք է կառավարի պետությունը, այլեւ դաստիարակի իր ժողովրդին ազգ դառնալ, այսինքն՝ քաղաքացու մասնագիտությանը։ Դրա համար էլ ազգային մտավորականության դերը պետություն կերտելու ու պաշտպանելու գործում ամենագլխավորն է։ Առանց ազգային մտավորականության ժողովուրդը ազգ չի դառնա, ամեն ազգ ու ազգային պետություն արժանի է իր ազգային մտավորականությանը։ Քաղաքացու մասնագիտության մեջ մտնում է՝ Ա պետության կանոնավոր բանակում ծառայել ու ռազմական մասնագիտացում ձեռք բերել՝ պետությունը արդյունավետ պաշտպանելու համար, Բ քաղաքացիական օրենքների, կանոնադրության՝ այդ թվում քաղաքացու իրավունքների ու պարտավորությունների իմացություն ու դրանց պաշտպանություն։ Այլ կերպ ասած՝ պետությունը քաղաքացու հետ պայմանագիր է կնքում, որտեղ նշվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ պայմանագիրը խախտելու հետեւանքները։ Մեր ազգային մտավորականությունը առաջինը ինքը պետք է մասնագիտանա մասնավորապես ռազմական ու իրավական հարցերում, որպեսզի արդյունավետ պետություն ղեկավարի ու ազգ դաստիարակի։ Մեր սահմանադրությունը հենց այդ պայմանագիրը պետք է լինի պետության ու քաղաքացու միջեւ, իսկ օրենսդրությունը վերծանի այդ սահմանադրության մանրամասները։

  6. Ditord says:

    Այսօր է ՝՝ՀՀ անկախության տոնը՝՝: Առաջարկում եմ թվարկել 24 տարվա անկախության հետևանքները կամ արդյունքները:
    ՀՀ-ում հայը իրավունք ունի հայկական բանկից պարտք վերցնել 24 տոկոսով, կամ էլ հայկական բանկը իրավունք ունի 24 տոկոսով պարտք տալ հային, իսկ մինչ այդ՝ և ՍՍՀՄ-ը, և Ռուսական կայսրությունը, և Պարսկաստանը կեղեքում և ճնշում էին և հայերին, և հայկական բանկերին:
    Շնորհավորում ենք ՀՀ Անկախանության Տոնի 24 տոկոսելիցը:
    ՈՒ՜ռռա,ՈՒ՜ռռա, ՈՒ՜ռռա:

    Այսօր ՀՀ-ում գողերը նշում են ՍՍՀՄ-ից փախելու և այն քանդելու 24 տարելիցը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930