Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն ունի իր շահերն Ադրբեջանում»

Սեպտեմբեր 19,2015 16:00

Ռուսաստանը ռադիոլոկացիոն կայան արդեն կառուցել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում եւ նման անհրաժեշտություն չունի: «Առավոտի» հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսպես հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից համառորեն շրջանառվող այն լուրերը, թե ՌԴ-ն, այնուամենայնիվ, Ադրբեջանում ուզում է ռազմաբազա կառուցել:

Վաղարշակ Հարությունյանի խոսքերով՝ «Այն ռազմավարական հարաբերությունները, որ մենք ունենք ՌԴ-ի հետ, բավականին արդյունավետ են: Միայն այն փաստը, որ Ռուսաստանը 2010-ին ստորագրեց փաստաթուղթ, որով ստանձնեց հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, դա նշանակում է, որ ՌԴ-ն Ադրբեջանը դիտում է որպես ռազմական սպառնալիք նաեւ իր համար: Ըստ ստորագրված փաստաթղթի տրամաբանության՝ հարձակումը Հայաստանի վրա՝ նշանակում է հարձակում ՌԴ-ի վրա:

Միայն այս փաստաթուղթը խոսում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ ռազմավարական, դաշնակցային են: Բայց նաեւ բնական է, որ Ռուսաստանն ունի իր շահերն այնտեղ՝ կապված ե՛ւ Կասպից ծովի բաշխման հետ, ե՛ւ նավթային խնդիրների: Չմոռանանք, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր է, իսկ Հայաստանը` ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ է. այնպես որ՝ որեւէ մտավախություն ես այստեղ չեմ տեսնում»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Անհեթեթության վերջին աստիճանը՝ ՛՛Միայն այս փաստաթուղթը խոսում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին:;;

    Դեռեւս Բիսմարկն է ասել, որ Ռուսաստանի համար ցանկացած պայմանագիր ավելին չարժե, քան թե այն թուղթը, որի վրա գրված է այդ պայմանագիրը:

  2. Աշոտ says:

    բացառիկ ՆՈՐՄԱԼ մարդկանցից մեկը, ով բնակվում է Հայաստանում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930