Մալթայում կայացած ՈՒԵՖԱ-ի անդամների հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրոպայի ֆուտբոլային երրորդ գավաթային մրցաշար ստեղծելու հնարավորությունը, որին կմասնակցեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշար չանցած ակումբները:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, քննարկումը դեռ նախնական փուլում է եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող կառուցվածքում ակումբային մրցաշարերի անցկացման փոփոխություններ չեն լինի առնվազն մինչեւ 2018 թվականը, քանի որ դրանց կազմակերպման բոլոր ժամանակացույցերը եւ պայմանագրերը արդեն ստորագրված են:
Մասնագետների կարծիքով, Եվրոպական գավաթների խաղարկության երրորդ մրցաշարը Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հեղինակությունը դժվար թե ունենա, սակայն ֆուտբոլային ակումբների միջազգային շփումների ավելացումը կնպաստի ֆուտբոլի զարգացմանը: Բացի դա, մարքեթինգի շնորհիվ ակումբները որոշակի գումար վաստակելու հնարավորություն կստանան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.09..2015