Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարմնի տարբեր խնդիրներ վերացրեք տնային պայմաններում

Սեպտեմբեր 19,2015 11:30

Արյունահոսող լնդերը բուժելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է բերանը ողողել կաղնու կեղեւի եւ լորենու ծաղկի եփուկով։

Ջարդվածքի ու ճմլվածքի հետեւանքով առաջացած վերքերը բուժելու համար օգտագործել սրոհունդի (զվերոբոյ) կանաչից պատրաստված թրջոցներ. 1 ճաշի գդալ ծեծված սրոհունդի կանաչը լցնել կես շիշ օղու մեջ եւ ամուր խցանելուց հետո՝ մեկ շաբաթ թրմել։ Այնուհետեւ շաբաթական 1-2 անգամ թրջոցներով սրբել վերքը։

Դեմքի մաշկի բորբոքվածության եւ դուրս տված բշտիկների բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հալվեի (ալոե) տերեւներից պատրաստված լուծույթը։ Հալվեի տերեւները նախապես 10 օր մութ ու սառը տեղում պահելուց հետո մանրացնել, տրորել, հասցնել շիլայանման զանգվածի եւ լցնել եռացրած սառը ջրի մեջ, նկատի ունենալով` 1 մաս հալվեի տերեւ, 5 մաս ջուր։ Այնուհետեւ 1 ժամ թրմելուց հետո նորից եռացնել 2-3 րոպե, որից հետո` սառեցնել ու սրբել դեմքի ճարպոտ մաշկը։

Մաշկի բորբոքվածության, եռաքորի եւ էկզեմայի համար օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 1 բաժակ կեչու բողբոջները լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ եւ եփել 15-20 րոպե։ Այնուհետեւ սառեցնել, քամել ու լվանալ դեմքը:

8.
Այրվածքի կամ բորբոքվածության պատճառով առաջացած վերքերը բուժելու համար օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 1 մաս մանրացրած, փոշու վերածած սրոհունդը լցնել 2 մաս ձիթապտղի յուղի վրա եւ 2-8 շաբաթ թրմելուց հետո քամել, թանզիֆը թրջել այդ լուծույթի մեջ եւ դնել այրվածքի կամ բորբոքվածության պատճառով առաջացած վերքի վրա։

Մաշկի բորբոքվածության, ճմլվածքների ու քերծվածքների պատճառով առաջացած վերքերը բուժելու համար խորհուրդ է տրվում օգտագործել եզան լեզու եւ հազարատերեւուկի խառնուրդը։ Ջղախոտի եւ հազարատերեւուկի տերեւները լվանալ, մանրացնել եւ ապա, հավասարաչափ իրար խառնելուց հետո, փաթաթել թանզիֆի մեջ ու դնել վերքի վրա։ Այս դեղամիջոցը ունի նաեւ արյունարգել եւ հականեխիչ հատկություն:
Գիշերները միզամղման գործողությունները կանոնավորելու համար խորհուրդ է տրվում սրոհունդի եւ տերեփուկի հավասարաչափ խառնուրդը թրմել եւ օգտագործել ինչպես թեյ:
Փորկապության դեպքում օգտագործել հետեւյալ բուժամիջոցները. 1 բաժակ կեֆիրին խառնել 10 գրամ բուսական յուղ եւ քնելուց առաջ ճաշի գդալով ուտել: Առավոտյան` ուտելուց առաջ 1 ճաշի գդալ մեղրը լուծել 1 բաժակ սառը ջրի մեջ եւ ոչ մեծ կումերով խմել:
Կամ 150 գրամ հալվեի հյութը խառնել 300 գրամ մեղրին, պահել սառնարանում եւ օրը 2 անգամ ճաշի գդալով խմել:

Օրը 1 անգամ խմել թարմ կարտոֆիլի հյութ` 1/4-1/2 բաժակի չափով։
2 թեյի գդալ խատուտիկի աղացած արմատները լցնել եռացրած սառը ջրի մեջ, թրմել 8 ժամ եւ ապա 1/4 բաժակի չափով խմել օրը 4 անգամ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930