Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ Բաքու մեկնած Վահան Մարտիրոսյանի մասին

Սեպտեմբեր 18,2015 22:44

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը այսօր ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողների հետ, լսել ուսանողների հարցերը:

Aravot.am-ը այդ հանդիպման ժամանակ նախարարից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ունի Բաքվում քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ քայլի մասին, Բաքու մեկնած ՀՀ քաղաքացիների այդ քայլը ինչ ազդեցություն կունենա:

«Բանակում միջոցառումներ են իրականացվում, վերջին երկու օրերին մեծ քանակությամբ քննարկումների շուրջ ենք աշխատում՝ զինված ուժերի զարգացման ուղղությամբ եւ 2016 թվականին զինված ուժերի զարգացում ապահովելու համար:

Մինչեւ վերջ չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, բայց գտնում եմ, որ ինչն էլ պատճառ լինի, հայ երիտասարդը, ՀՀ քաղաքացին չպետք է դիմի այդպիսի քայլի, մանավանդ դիմի այն պետությանը, որի հետ այսօր խնդիրներ ունենք, հակամարտության մեջ ենք, եւ այդ հակամարտությունը առաջին գծերում վերաբերում է մեր անվտանգության ապահովմանը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Մարտիրոսյանի՝ Բաքվում ասուլիսի ժամանակ կատարած հայտարարությանը, թե «Հայկական բանակն ի վիճակի չէ հակահարված հասցնել անգամ մի աֆրիկյան պետության», նախարարը հավելեց. «Իմ սերնդակիցներն ինձ պարբերաբար հարց են տալիս՝ արդյոք այսօր պետք լինի մարտնչել հայրենիքի համար, մեր երիտասարդները կարող են անել այնպես, ինչպես մեր սերնդակիցներն են արել, ես հաստատակամ կերպով ասում եմ՝ այո… հուլիս-օգոստոս ամիսներին մեզ պարտադրված լարված իրավիճակում մեր զինվորները կարողացան հաղթանակով դուրս գալ: Մեր հրամանատարները կարողացան իրենց հետեւից տանել մեր զինծառայողներին եւ ունենալ հաջողություններ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930