Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մտավախություն պետք չէ ունենանք 2016 թվականի զինված ուժերի զարգացման համար»

Սեպտեմբեր 18,2015 22:10

Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ՊՆ-ն բյուջեի կատարման համար ոչ մի խնդիր չունի

Կառավարությունում սեպտեմբերի 18-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետբյուջեի նախնական տարբերակի քննարկում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պետբյուջեի նախնական տարբերակի քննարկմանն, ասաց, որ կառավարության հետ համատեղ պաշտպանության նախարարության հետ կատարած աշխատանքը թույլ է տալիս ասել, որ ՊՆ-ն բյուջեի կատարման համար ոչ մի խնդիր չունի, 2015 թվականին պաշտպանության նախարարությանը հատկացվող բոլոր միջոցները տեղին են օգտագործվում. «2016 թվականի համար քննարկումներ են ընթանում: Մեր իրականության մեջ պաշտպանության նախարարին այնքան մեծ ջանքեր պետք չեն, որպեսզի ինքն ապացուցի բյուջեի շարունակական կատարելագործման, ավելացման անհրաժեշտությունը, որովհետեւ մեր պետության ղեկավարությունը՝ անձամբ նախագահը, մեր կառավարությունը դա հասկանում են, եւ իրենք են ներկայացնում այն ուղղությունները, որոնցով մենք պետք է առաջնորդվենք եւ ավելացնենք մեր հնարավորությունները: Իհարկե՛, քննարկումների ընթացքում մենք անցկացնում ենք տարբեր տիպի աշխատանքներ, հիմնավորումներ, որոնք որ հիմք են հանդիսանում վերջնական որոշում ընդունելու համար: Այժմ մենք քննարկման փուլում ենք, քննարկման փուլի արդյունքները թույլ են տալիս ասել, որ մենք մտավախություն պետք չէ ունենանք 2016 թվականի զինված ուժերի զարգացման համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930