Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ի՞նչ իրավիճակում մարդ պետք է լինի, որ այս հակամարտության շրջանակներում անցնի մեր դեմ հակամարտող պետության կողմը»

Սեպտեմբեր 18,2015 21:55

Սեյրան Օհանյանը բացասաբար է վերաբերվում Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանի տարածքն անցնելու երեւույթին

Վերջին օրերին քննարկման առարկա էր դառել «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանի տարածք անցնելու հարցը: Սեպտեմբերի 18-ին նա հանդես է եկել ասուլիսով եւ քննադատել է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաեւ բանակին: Մասնավորապես՝ նա ասել է՝ Հայկական բանակը աղետալի վիճակում է գտնվում եւ չի կարող դիմակայել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ աֆրիկյան ինչ-որ երրորդ երկրի բանակի հարձակմանը», «Հայ զինվորները ճանճերի պես սատկում են»:

Լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե նման հայտարարություններ անելու նպատակն, իր կարծիքով, ո՞րն է: Նա պատասխանեց, որ ծանոթ չէ այդ հայտարարություններին. «Չգիտեմ՝ ի՞նչ իրավիճակում մարդ պետք է լինի, որ այս հակամարտության շրջանակներում անցնի մեր դեմ հակամարտող պետության կողմը եւ այդպիսի հայտարարություններ անի: Ես բացասական եմ վերաբերվում դրան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Naira says:

    Հարգելի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանակ գուշակություններ անելու /Չգիտեմ՝ ի՞նչ իրավիճակում մարդ պետք է լինի, որ այս հակամարտության շրջանակներում անցնի մեր դեմ հակամարտող պետության կողմը եւ այդպիսի հայտարարություններ անի: Ես բացասական եմ վերաբերվում դրան/ թող բարի լինեն վերջ տալ երկրի թալանին և մարդկանց հալածանքին որ չհայտնվեն նման ամոթալի իրավիճակում: Սա ուղղակի խայտառակություն է և խորհելու տեղիք է տալիս Հայաստանի Հանրապետության ,,ղեկավար դեմքեր՛՛:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930