«Ես երկու ձեռքով ողջունում եմ նրա որոշումը, որովհետեւ այդ կապիտալն ունեցող քաղաքական գործիչն իրավունք չունի լինել մի տեղում, որն իրականում չկա, մի «քաղաքական ուժի» հետ, որն իրականում չկա: Ռուբեն Հակոբյանի մասին իմ պատասխանը պիտի լինի շատ սուբյեկտիվ եւ միաժամանակ շատ անկողմնակալ:
Ռուբեն Հակոբյանը իմ շուրջ 38 տարվա ընկերն է: Ես նրան լավ են ճանաչում, կարծում եմ: Մենք լավ բարեկամներ ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությունից Ռուբեն Հակոբյանի դուրս գալու մասին հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Մարգարիտ Եսայանը հիշեց, այն օրերը, երբ Ռուբեն հակոբյանը ՀՅԴ-ում սառեցրեց իր անդամակցությունը եւ ցանկություն ուներ «Ժառանգությանն» անդամագրվել. «Չեմ կարող կեղծել եւ չասել` ես ամբողջ ուժով դեմ էի, որ ինքը որեւէ այլ քաղաքական ուժի անդամակցի: Ռուբեն Հակոբյանը Հայաստանի պառլամենտում առաջին եւ միակ դաշնակցական քաղաքական գործիչն էր: Այդ հարուստ եւ համարձակ կենսագրությունը, որն ունի Ռուբեն Հակոբյանը, շատ կարեւոր է Հայաստանի քաղաքական դաշտի համար:
Ռուբեն Հակոբյանի քաղաքական կապիտալն ինքն ավելի արդյունավետ կարող է օգտագործել` չլինելով նաեւ որեւէ կուսակցության անդամ: Կամ`գուցե ՀՅԴ վերադառնալով: Ես չգիտեմ, իր որոշումից տեղյակ չեմ: Բայց եթե նա որոշի ՀՅԴ-ում վերականգնել իր սառեցված անդամությունը, ես դարձյալ կլինեմ առաջիններից մեկն, ով կողջունի նրա այդ որոշումը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այդ “գոյություն չունեցող քաղաքական ուժի” ամեն մի անդամը արժի քո ամբողջ կուսակցությունը: Հակոբյանի հեռանալով “Ժառանգությունը” ոչինչ չի կորցնի: Բա, “նախշուն” աքիր: