Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես է ընտրվել Վարդան Ղալումյանը

Սեպտեմբեր 18,2015 20:15

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է սեպտեմբերի 13-ին ՀՀ Տավուշի մարզի Իջեւան մարզկենտրոնի քաղաքապետի ընտրության արդյունքը: 14 153 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 488-ը: Նախկին «Ժառանգական», նախկին ԲՀԿ-ական, գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը ստացել է 6240 ձայն: Երկրորդ թեկնածու, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` 2032 ձայն: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ սահմանված ժամկետում ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Հայաստանում իշխանության թեկնածուի հաղթանակը վիճարկող դիմումներ եղել են թե ՏԻՄ, թե ԱԺ, թե հանրապետության նախագահի ընտրությունից հետո: Արդյունք չի եղել: Սրանով կարելի է բացատրել Իջեւանի քվեարկության դեմ բողոքների բացակայությունը: Հենց քվեարկության օրը լրագրողի հետ զրույցում Վարդան Ղալումյանը հարցերին ի պատասխան լրատվամիջոցների նկատմամբ վիրավորական եւ արհամարհական կեցվածք-բառապաշարով նետում է «Տո, քեզ ինչ» եւ հավելում. «Լրագրողների գրածին ով ա, է՛, ուշադրություն անում, ես ընդհանրապես ուշադրություն չեմ էլ անում»:

Տեղեկությունից տալուց հրաժարվելը օրենքի խախտում է, մի բան, որ անում է Վարդան Ղալումյանը: Պաշտոնյան պետք է տիրապետի Հայաստանի պետական լեզվին` հայերենին: Ուշադրությունը ոչ թե անում կամ չեն անում, այլ դարձնում կամ չեն դարձնում: Հետեւաբար «ուշադրություն չանող», իր խոսքերով «դավադիտ եղած» Վարդան Ղալումյանը հայերենին չի տիրապետում: Կրկին օրենք է խախտում: Ի ցավ, սրանք օրինախախտման առանձին դեպքեր չեն: Վարդան Ղալումյանի, քվեարկության ժամանակ էլ օրինախախտումներ են եղել: Ներկայացնում ենք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտորդների արձանագրած խախտումները:

41/3

Ընտրատեղամասում 15:00-ի մոտ դիտորդը նկատել է մեքենաների և մարդկային կուտակումներ: Ոստիկանության միջոցով կուտակումները վերացել են:

Առավոտից մոտ 10 ընտրող չեն կարողացել քվեարկվել, քանի որ ունեցել են կենսաչափական անձնագիր: ՏԸՀ-ից ուղարկել են անձնագրային բաժին՝ 9 -րդ ձև ստանալու, որտեղ մերժվել են կենասաչափական անձնագիր ունենալու պատճառաբանությամբ: Ընտրողները վերադարձել են տեղամաս առանց 9-րդ ձևի, նրանց հնարավորություն չի տրվել քվեարկելու՝ համապատասխան փաստաթղթի բացակայության պատճառով:

41/2

Ընտրատեղամաս ընտրողը եկել է նույնականացման քարտով, բնականաբար նրան չեն թույլատրել քվեարկել: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնարարել է համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Ղալումյանի վստահված անձին ընտրողին մեքենայով տուն տանեն, որպեսզի անձնագիրը բերի և մասնակցի ընտրությանը:

Դիտորդը և վստահված անձը նկատել են, որ ընտրող Անուշ Սահակյանի փոխարեն քվեախցիկ է մտել և առանց նրա քվեարկություն է կատարել է այլ ընտրող: Հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրվել է այս փաստի վրա. պարզվել է, որ քվեարկությունը կատարել է Անուշ Սահակյանի հարսը՝ առանց օգնելու անհրաժեշտությունը հիմնավորելու և այդ մասին հանձնաժողովին տեղյակ պահելու և որպես օգնող գրանցվելու: Խախտման վերաբերյալ վստահված անձի դիտարկումը ՏԸՀ նախագահն անտեսել է, այդ մասին գրանցամատյանում գրառում չի կատարել:

Ժամը 10:10-ի սահմաններում դիտորդը նկատել է, որ անձը չպարզված տղամարդը ընտրատեղամասի մուտքի մոտ փող է փոխանցել ընտրատեղամասից դուրս եկող կնոջը: Տեսնելով, որ իրեն նկատել են լրագրողը և դիտորդը` տղամարդը տեղափոխվել է ընտրատեղամասից 50 մետր հեռու:

41/1

Ընտրատեղամասում քաղաքացին առանց Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելու և առանց որպես օգնող գրանցվելու, տարեց ազգականին օգնել է քվեարկել: Վստահված անձանց դիտարկումից հետո հանձնաժողովը փորձել է միջամտել, սակայն քվեարկությունն արդեն կատարված է եղել և պարզվել է, նաև, որ օգնողը չունի անձնագիր: Տեղամասի գրանցամատյանում գրառում չի կատարվել առանց անձնագրի և գրանցվելու օգնելու փաստի վերաբերյալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Անուշ Գալստյան says:

    Հարգելի Նելլի ձեր կողմից նշված 41/3 տեղամասում հնարավորություն չունեցած անձինք եղել են Վարդան Ղալումյանի ազգակիցներ և ընտրողները, այնպես որ մի անհանգստանա և հիշիր որ Վարուժան Ներսիսյանը պարտվեց 4200 ձայն տարբերությամբ:Այսպիսի պարտություն վերջին 25 տարինների ընթացքում, երբեք չէր գրանցվել Իջևան քաղաքում:

  2. Khajak Tananyan says:

    Հարգելի Նելլի Գրիգորյան , կարծում եմ ընտրությունների արդյունքները խոսում են այն մասին , որ Իջևանի ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ , այն էլ 80 տոկոսով ձայն է տվել գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին , այսինքն մարդիք գտնում են , որ իրենց համար լավ քաղաքապետ է Վ.Ղալումյանը : Հիմա հարցս ուղղեմ Ձեզ , Դուք ինչու՞ եք կողմնակալ վերաբերմունք դրսևորում պարտված նախկին տխրահռչակ քաղաքապետի նկատմամբ , այն էլ այն դեպքում , երբ Իջևանցիների 20 տոկոսը նույնիսկ չի ուզում Վ Ներսիսյանի երեսը տեսնել : Նրա ընտրողները նույնիսկ փող բաժանելու ընթացքում ձերբակալվել են և նյութեր են կազմվել Իջևանի ոստիկանության բաժնի կողմից , այդ մասին ինչու՞ չեք գրում , եթե այդքան «ցավում եք» Իջևանցիների համար , թե՞ ձեր անհանգստությունը վերաբերվում է միայն Վ.Ներսիսյանին և իր ընտանիքին , որ նրանք այլևս չեն կարողանանալու նախկին տարիների կուտակած թալանը «ապահովագրեն»: Վ.Ներսիսյանի և իր ընտանիքի հետ Ձեր մտերմական կապերի մասին գիտեն նաև Իջևան քաղաքում , և այստեղ հարկ է նշել , որ Ձեր վերջին հոդվածները կապված Իջևանում ՏԻՄ ընտրությունների հետ շատ նման են ուշացած նամակների , որոնք այդպես էլ չեն կարդացվելու : Իսկ լրագրողի ձեր վարկանիշը դրանից հաստատ ոչինչ չի շահի …

  3. Զավեն says:

    Արգո Նելլի, այն լրագրողը, որը Վ. Ղալումյանի հետ հարցազրույց էր վարում, անարհեստավարժ էր, ըստ իս վերապատրաստման կարիք ունի: Մարդուն չպիտի հասցնել այն վիճակի, որ մոռանա վարվեցողության մասին: Ռուսները հիանալի խոսք ունեն.<>: Ուրիշ բան չասեմ, որովհետև ընտրության արդյյունքը ԽՈՍՈՒՆ Է:

  4. Զավեն says:

    Գրենք չակերտներում գրածի հայերեն թարգմանությունը.<>:

  5. Զավեն says:

    Ինչու”, չակերտներում գրածը ջնջվում է, չեմ հասկանում:

  6. Հարգելի Անուշ Գալստյան, եթե հոդվածը կարդացել եք, իմ բերած փաստերը դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությանն են պատկանում եւ թե առաքելության դիտորդների, թե ինձ համար բացարձակ միեւնույն է, թե ում ազգականների հետ է խնդիր եղել: Արձանագրվել է խախտում:
    Հարգելի Խաժակ Թանանյան, Ձեր տեղեկությունները իմ եւ Վարուժան Ներսիսյանի ընտանիքների մտերմության մասին, չափազանցված են: Իմ բոլոր հոդվածներում, եթե նկատել եք, նշվում է, որ Վարդան Ղալումյանը հրաժարվել է մեկնաբանություններից եւ չի օգտվել իր կարծիքը հրապարակելու իրավունքից:
    Իսկ ընտրությունները Հայաստանում, Դուք էլ լավ գիտեք, որ կեղծվում են բոլոր մակարդակներում:
    Ի դեպ, երբ Վարուժան Ներսիսյանն էր Իջեւանի քաղաքապետ, ես այն ժամանակ էլ գրում էի իր անօրինական գործողությունների մասին: Իսկ դուք, հավանաբար, այն ժամանակ էլ իրեն էիք պաշտպանում կամ լավագույն դեպքում, լռում էիք:

  7. Անուշ Գալստյան says:

    Հարգելի Նելլի ես իրականում հոդվածը կարդալուց հետո եմ կարծիք գրել և լավ եմ հասկանում ինչ եմ գրել: Եթե դուք այդպես եք պատասխանում իմ գրածին, ուրմեն ասեմ Ձեր կողմից ընտրված հոդվածի վերնագիրն ու ձեր կողմից մատնանշված խախտումները իրար հակասում են, ես ընդամենը դա նկատի ունեի,,,

  8. Անուշ Գալստյան says:

    Այս դեպքում հոդվածի վերնագիր կարելի էր ընտրել հետևյալ կերպ :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930