Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք կարո՞ղ ենք արդյոք Սիլվա Կապուտիկյանին կոչել մեծ գրող»

Սեպտեմբեր 18,2015 19:19

«Սիլվա Կապուտիկյանը շատ վատ բանաստեղծուհի է»,- օրերս իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Գրառման տակ իրենց մեկնաբանություններն ու կարծիքը թողեցին այս սոցցանցի շատ օգտատերեր՝ որոշակի աղմուկ բարձրացնելով գրասերների և ոչ գրասերների շրջանում:

Samvel MartirosyanԻսկ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի գրողների միությունը և Հայաստանի ազգային գրադարանի Գրական ստուդիան քննարկում էին կազմակերպել՝ «Ո՞րն է Սիլվա Կապուտիկյանի տեղը հայ գրականության մեջ» թեմայով:

«Մենք կարո՞ղ ենք արդյոք Սիլվա Կապուտիկյանին կոչել մեծ գրող»,- քննարկման մասնակիցներին հարց տվեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Abgar ApinyanՔննարկման մասնակիցներից մի քանիսը պատասխանեցին՝ ոչ, որից հետո Ափինյանն արտահայտեց իր կարծիքը. «Ես ինքս գտնում եմ, որ Կապուտիկյանը լավ գրականություն է ստեղծել, և ոչ ոք չի կարող վերացնել նրա անունն ու գործը հայ գրականության պատմությունից: Նա բազմաթիվ լավ գործերի հեղինակ է»:

Այնուհետև Երևանի գրողների միության նախագահը համոզմունք հայտնեց, որ այս հարցում շատերն իր հետ չեն համաձայնի: Բայց և այնպես, այսպիսի քննարկումներն անհրաժեշտ են մեր ուսուցիչներին, աշակերտներին, դասախոսներին, ընդհանրապես բոլոր բանասերներին և հատկապես գրողներին. «Արժեքների վերագնահատումից մենք չպետք է վախենանք: Ժամանակի ընթացքում շատ բաներ են փոխվում գրականության մեջ»,- ընդգծեց նա:

«Սիլվան եթե անգամ հանճար էլ լիներ, հորից հրաժարվելու փաստը բավական է, որ ես նրան չընդունեմ»,- այսպիսի տեսակետ արտահայտեց բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը:

Կապուտիկյանին նա համարեց «համեստ կարողությունների տեր բանաստեղծուհի, որը գրականության պատմության մեջ անշուշտ կմնա». «Բայց միայն գրականության պատմության մեջ, ոչ ավելի»,- շեշտեց նա:

Երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցու դիտարկմամբ՝ գրողի մասին պետք է կարծիք կազմել նախ և առաջ ըստ նրա գրականության. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում Կապուտիկյանին քննադատելու այնքան ժամանակ, քանի դեռ ինքս չունեմ ժողովրդի կողմից ընդունված ու սիրված թեկուզ մեկ բանաստեղծություն:

Ուրիշ ազգերն իրենց սեփական միջակություններին այնպես են փառաբանում, որ քիչ է մնում՝ հավատաս, իսկ մենք մեր ունեցածը սևացնում ու նսեմացնում ենք»,- ասաց Դ. Մշեցին:

Իսկ բանաստեղծ Գոռ Հարությունյանին ավելի շատ բարկացնում է այն, որ, խոսքի ազատության իրավունքն իրացնելով, սոցցանցերում կարծիքներ են հայտնում բոլորովին անտեղյակ մարդիկ. «Հասել ենք ընդհուպ մինչև այն ծայրահեղությանը, որ գրում են՝ մեր ազգի առաջին ռաբիս երգիչը Սայաթ-Նովան է: Վաղն էլ ամբիցիոզ մեկը կարող է ասել՝ բա չգիտե՞ք՝ մեր Քուչակը առաջին կավատն էր… Ժողովո´ւրդ ջան, ես բանասեր եմ ու երբեք ֆիզիկային նվիրված գիտաժողովի չեմ գնա ու, ասենք, Նյուտոնի մասին որևէ բան չեմ գրի նույնիսկ Ֆեյսբուքում: Բայց ամեն մի դեղնակտուց իրեն իրավունք է վերապահում ասելու, որ, օրինակ, Կապուտիկյանը, Դավթյանը, Շիրազը, Սևակը, Սահյանը գրողներ չեն»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Sarkis says:

    Հերթը հասավ մեր ՄԵԾԵՐԻՆ…
    Ամոթ նրանց, ի դեմս գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի,որ թույլ է տվել նման հարց քննարկել և ինչի համար,որ ոմն ականջողերով մեդիափորձագետ իր անգրագիտությունն է արտահայտել?

  2. Zaven says:

    Մարդը ցանկանում է ինքն իրեն գովազդել, բան է ասում է, եթե օրինակ ես ասեմ, որ որոշ մարդկանց ականջօղեր կրելը և մազերի պոչուկ պահելը հայ տղամարդուն սազական չէ` պիտի ընդունեք, եվրոպական արժեքներ կան, բան կան…

  3. ռուբեն says:

    գոռ հարությունյանի տեսակետը հավասաթակշռված ՝է եվ առողջ,մյուսների մեջ իրոք շատ են դեղնակտուց ոչ արհեստավարժներրը;Գաղափար չունենալով հոգեբանական պատերազմի զինանոցից,սրանք կամա թե ակամա տուրք են տալիս հասարակության մեջ գաղափարական լփանք/՝՝էրոզիա/ զարգացնելու թշնամական քայքայիչ գործունեությանը;Նման շրջանակում է նաեվ վաթդանանց դեմ հարձակումը,նրա հզոր ազգապահպան ներուջը չեզոքացնելու ձգտումը;Կապուտիկյանը եթե ուրիշ ոչինչ չգրեր,նրա ,,Խոսք իմ որդուն,,-ը բավական ՝է հայ գրական անդաստանում մնայուն տեղ ապահովելու համար;

  4. Սուսաննա says:

    «Ես ինձ իրավունք չեմ վերապահում Կապուտիկյանին քննադատելու այնքան ժամանակ, քանի դեռ ինքս չունեմ ժողովրդի կողմից ընդունված ու սիրված թեկուզ մեկ բանաստեղծություն»:Ապրեք, Դավիթ:
    Լավ կլիներ,որ էլ քննադատելու բան չունենայինք ու….. Բայց ամեն դեպքում Սիլվա Կապուտիկյանին այդպես դատել- դատափետելն անբարո բան է: Դուք ուզում եք անել այն, ինչ որ Ժամանակը պիտի անի: Առայժմ Ժամանակը Կապուտիկյանին հարգանքով է վերաբերվում, իսկ գրականության մեջ նրա տեղը ու դերը կասկածի տակ առնողների մասին չի լսել ու հազիվ թե լսի…

  5. Մանվել says:

    մեդալը վերադարձրեց քոչարյանին,քննադատեց իշխանություննորին, դրանից հետո այդ պատճառով սկսվեցին այսպիսի տարաբնույթ խոսակցություններ նռա անվան շուրջ

  6. Ջիվան says:

    Ալեքսանդր Ղումաշյան ‘
    Դու շատ փոքրիկ ես, որ Ս.Կապուտիկյանի մասին կարծիք հայտնես’ :
    Միայն ”Խոսք իմ որդուն” բանաստեղծությունը բավական է ,որ…..բայց ում ինչ բացատրեմ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930