Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբեր 18,2015 19:05

Սեպտեմբերի 18-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Vladimir GasparyanՔննարկմանը մասնակցում էին ոստիկանության, արդարադատության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի, ֆինանսների նախարարությունների, Նախագահի վերահսկողական ծառայության, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԱՊՊԱ բյուրոյի, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Աքիլես» և «Վարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Henrik QochinyanՎլադիմիր Գասպարյանը կարևորեց ճանապարհային երթևեկության կարգավորման և հանրային բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործը և առաջարկեց արագ ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կընդգրկեն բարեփոխումների բոլոր ոլորտները՝ սկսած երթևեկության կանոնների խախտման համար կազմված ակտերի բողոքարկման ու վերանայման գործընթացի դյուրացումից մինչև տաքսիների կայանատեղերի հատկացումն ու գերատեսչությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման խնդիրները:

Նշելով, որ նախատեսված աշխատանքում տեսակարար մեծ կշիռ է ունենալու ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց մինչ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը աշխատանքի համակարգումը վստահել ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին և կրկին ընդգծեց հանրապետության Նախագահի հանձնարարականներով նախատեսված խնդիրների արագ ու լիարժեք իրականացման կարևորությունը:

Ըստ ոլորտների քննարկվեցին գերատեսչությունների խնդիրները, փոխգործակցության հնարավորությունները, աշխատանքային խմբերի կազմը և նրանց կողմից կարճաժամկետ ու հեռանկարային ծրագրերի առաջարկման ընթացակարգերը:

ՀՀ ոստիկանության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930