Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի նախագծի մշակման ընթացքում Հայաստանի գործնական աջակցության հարցը

Սեպտեմբեր 18,2015 18:44

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձավ երկկողմ առևտրի և ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, փոխադարձ ներդրումների աջակցման և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ մի շարք հարցերին:

Քննարկվեց նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի նախագծի մշակման ընթացքում Հայաստանի գործնական աջակցության հարցը:

Նախարար Նեմաթզադեն նշեց, որ ողջունում և աջակցում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականացմանը:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930