Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պահանջում են Մանվել Գրիգորյանից ներողություն խնդրել լրագրողից՝ որակումների և տեսախցիկը հրելու համար

Սեպտեմբեր 18,2015 18:38

«Լրագրողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախաձեռնության հայտարարությունը պատգամավոր Մանվել Գրիգորյանի և «Ա1+»-ի լրագրող Նարինե Իրիցյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Սեպտեմբերի 18-ին կրկին արձանագրեցինք պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հերթական դեպքը:

Երբ Ազգային ժողովում «Ա1+»-ի լրագրող Նարինե Իրիցյանը փորձել է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունի վերջինս Վահան Մարտիրոսյանի վերաբերյալ, ով քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանից, պատգամավորը ցուցաբերելով խորհրդարանին ոչ հարիր պահվածք, վիրավորել է լրագրողին:

Ձեռքը լրագրողի ուղղությամբ պարզելով`Մՙանվել Գրիգորյանը բացականչել է. «Դուք եք Ալիևի հետ մոտիկ, գնացեք իրանից հարցրեք»: Երբ լրագրողը գեներալին հորդորել է առանց ավելորդ որակումների պատասխանել իր հարցին, պատգամավորի հակադարձումը չի ուշացել: «Արա գնա էն կոմ, ի՞նչ ես ուզում ինձնից…»,- հրելով լրագրողի տեսախցիկը ասել է Գրիգորյանը:

Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ «Լրագրողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախաձեռնությունը խիստ դատապարտում է պատգամավոր Մանվել Գրիգորյանի պահվածքը և պահանջում է ներողություն խնդրել լրագրողից՝ որակումների և տեսախցիկը հրելու համար:

Հորդորում ենք նաև լրագրող Նարինե Իրիցյանին դիմել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով: Նախաձեռնության կողմից առաջարկում ենք իրավական աջակցություն դիմումի կազմման և դրա հետագա ընթացքի հարցում:

«Լրագրողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930