Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լվովում դատելու են հայի, որը պատանդ է վերցրել երկու փախստականների

Սեպտեմբեր 18,2015 18:23

Հայաստանի 36-ամյա քաղաքացին Ուկրաինայի Լվովի մարզում պատանդ է վերցրել եւ ազատությունից զրկել 2 փախստականների, որոնք Վիետնամի քաղաքացիներ են: Այս տեղեկությունը հրապարակվել է Լվովի մարզի դատախազության կայքում:

«Արտասահմանցին մի տղամարդու եւ կնոջ, այս տարվա հուլիսի 2-ից, Լվովի Հոտկեւիչի փողոցում, նախօրոք վարձակալած տանը որպես պատանդ է պահել եւ նրանց հարազատներից 7.000 ԱՄՆ դոլար է պահանջել, որպեսզի ազատ արձակի»,- գրված է հաղորդագրությունում:

Ստանալով պահանջված գումարի մի մասը՝ 2000 ԱՄՆ դոլարը, Հայաստանի քաղաքացին պատանդներից մեկին բաց է թողել, իսկ մյուսին շարունակել է պատանդ պահել: Հուլիսի 20-ին նրա գտնվելու վայրը հայտնի է դարձել իրավապահներին եւ Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են: Բնակարանը, որտեղ պահվել է պատանդը, իրավապահները գրոհով են ազատագրել:

Հայաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի 147-րդ կետով (պատանդ պահել): Նրան սպառնում է 5-ից 8 տարվա ազատազրկում:

Այս գործով նյութերը Լվովի դատախազությունն ուղարկել է դատարան:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930