Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցույթը

Սեպտեմբեր 18,2015 18:19

Սեպտեմբերի 18-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, անցկացվեց   ՀՀ Կրթության և գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) համագործակցությամբ իրականացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը:

«Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլին Երևանից և ՀՀ բոլոր մարզերից մասնակցեցին 134 ուսուցիչներ:

Մրցույթի նպատակն է նպաստել հայոց ազգային դպրոցում սերունդներին կրթելու, դաստիարակելու գործում մանկավարժի դերի բարձրացմանը` բացահայտելով առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, տաղանդաշատ, ստեղծագործական աշխատանք կատարող ուսուցիչներին ու տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական փորձը, ինչպես նաև հասարակության մեջ խթանել ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:

Մրցույթի ավարտին ուսուցիչները հնարավորություն ունեցան նաև ՔԴԿ աշխատակիցների առաջնորդությամբ այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ:

Առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկայանա նաև «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930